Պաշտպանված՝ MY DAY⏰

Այս բովանդակությունը պաշտպանված է գաղտնաբառով։ Այն դիտելու համար դուք պետք է տրամադրեք ձեր գաղտնաբառը՝

Խոսող ձուկը, Հ․ Թումանյան

Լինում է, չի լինում մի աղքատ մարդ։ Էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի

շալակատար։ Օրական մի քանի ձուկ է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կինը։

Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկ է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է նայում էն սիրուն ձկանն ու միտք անում.

— Տեր աստված,- ասում է,- սա էլ, որ մեզ նման շունչ կենդանի է, դու ասա՝ սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում՝ թե չէ…

Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում.

— Լսի ,- ասում է,- մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։

Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ով գիտի, իմ ծնողն ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզում, էնպես եմ ուզո՜ւմ… Եկ խեղճ արի, ազատ արա ինձ, բա´ց թող, բա´ց թող գնամ…

Էսպես էր ասում ցա՜ծ, շատ ցա՜ծ ձենով, ցամաքած բերանը թաց ու խուփ անելով։

Էս շալակատարի մեղքը գալիս է, առնում է ետ գցում գետը։

— Գնա, սիրուն ձկնիկ, թող լաց չլինի քո ծնողը։ Թող չտխրեն քո ընկերները։ Գնա ապրի ու խաղ արա նրանց հետ։

Ձկնորսը սաստիկ բարկանում է շալակատարի վրա։

— Տո՛ ախմախ,- ասում է,- էստեղ ջրի մեջ թրջվելով ձուկն եմ բռնում, դու իմ աշխատանքն առնում ես էլ ետ ջուրը գցո՞ւմ… Դե գնա կորի, էլ իմ աչքին չերևաս, էլ իմ շալակատարը չես էս օրից, գնա սովից մեռի։

Ձեռի տոպրակն էլ խլում է ու ճամփու դնում։

— Հիմի ես ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, ո՞նց ապրեմ…- տարակուսած մտածելով դառն ու դատարկ վերադառնում է աղքատը դեպի տուն։

Էս տխուր մտածմունքի ժամանակ ճամփին դեմը դուրս է գալի մի մարդակերպ Հ֊րեշ՝ առաջը մի գեղեցիկ կով։

— Բարի օր, ախպերացու, էդ ի՞նչ ես մոլորել, ի՞նչ ես միտք անում,- հարցնում է Հ֊րեշը։

Աղքատը պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես հիմի մնացել է անգործ, անճար ու չի իմանում, թե ոնց պետք է ապրեն ինքն ու իր կինը։

«Լսի՛, բարեկամ,- ասում ՛է Հրեշը։ -էս կաթնատու կովը ես քեզ կտամ երեք տարվան

ժամանակով։ Ամեն օր էնքան կաթը տա, որ քու կնիկդ ու դու կուշտ-կուշտ ուտեք, ապրեք։

Երեք տարին լրացավ թե չէ, հենց էն գիշերը կգամ ձեզ հարց կտամ։ Թե հարցիս

պատասխանեցիք՝ իմ կովը ձեզ լինի, թե չէ՝ երկուսդ էլ իմն եք, տանելու եմ, ինչ ուզեմ կանեմ։ Համաձայն ե՞ս։

— Մի բան՝ որ առանց էն էլ սովից մեռնելու ենք,- մտածում է աղքատը,- կովը կտանեմ, էս երեք տարին կապրենք, մինչև երեք տարվա լրանալն էլ աստված ողորմած է։ Մի տեղից մի դուռ կբացվի, կամ գուցե հենց պատասխանը տալիս ենք, ով գիտի…

— Համաձայն եմ,- ասում է, ու կովն առաջն անում, տանում տուն։

Continue reading »

Տվյալների հավաքագրում

Թեմա՝ Տվյալների հավաքագրում

Գնացուցակ 
Մատիտ20 դրամ
Գրիչ60դրամ
Տետր40դրամ
Օրագիր320 դրամ

Օգտվելով գնացուցակում բերված տվյալներից՝ հաշվի՛ր, թե որքան պետք  է վճարել յուրաքանչյուր հավաքածուի համար:

Ա) 5 մատիտ, 2 գրիչ, 2 տետր, 1 օրագիր

Լուծում՝

(5×20)+(2×60)+(2×40)+320

Բ) 7 մատիտ, 4 գրիչ, 3 տետր, 1 օրագիր

Լուծում՝

(7 x 20) + (4 x 60) + (3 x 40) + 320

140 + 240 + 120 + 320 = 820

Գ) 6 մատիտ, 7 տետր, 1 օրագիր

Լուծում՝

(6 x 20) + (7 x 40) + 320

120 + 280 + 320 = 720

Դ) 10 մատիտ, 3 գրիչ, 2 տետր

Լուծում՝

(10 x 20) + (3 x 60) + (2 x 40)

200 + 180 + 80 = 460

Continue reading »

Պատրաստում ենք թթվի տարայի պիտակ

Ես նկարեցի իմ թթուն Paint ծրագրով, պահպանեցի նկարս համակարգչիս էկրանին, այնուհետև ստեղծեցի նոր սահիկ Powеrpaint ծրագրով։

Այստեղ Word Art-ի միջոցով ստեղծեցի պիտակիս գլխանունը, թեքեցի գրվածքը, գունավորեցի էջս։ Գլխանունը դրեցի «Անսովոր թթու»։ Ներբեռնեցի այդ սահիկի մեջ նախօրոք նկարած նկարս։ Գրեցի պատրաստման վայրը և պատրաստողի անունը։ Այս սահիկը պահպանեցի JPEG ֆորմատով՝ որպես նկար։

Ես և շրջակա աշխարհ

Մեր դասարանում կա տասներկու աղջիկ և տասերկու տղա։ Աղջիկներով մենք խաղում ենք խոհանոց, տունտունիկ և ընտանիք, տղաները խաղում են ֆուտբոլ, իսկ միասին խաղում ենք գործնագործ, ամառը ջրային խաղեր և այլն։ Աղջիկները մաքրում են դասարանը, ավլում հատակը, օգնում մայրիկին տունը հավաքել, իսկ տղաները բարձրացնում են աթոռները, վերանորոգում են փչացած իրերը ու տեղափոխում ծանր իրեր։ Աղջիկներն ու տղաները իրարից տարբերվում են նրանով, որ տղաները շատ ուժեղ են, քաջ և օգնող, իսկ աղջիկները բարի, գեղեցիկ, հոգատար և աշխատասեր։ Անկախ նրանից տղա ենք, թե աղջիկ պետք է լինենք համարձակ, քաղաքավարի, հոգատար։ Որևե գործ, քայլ ասելուց առաջ պետք է մտածենք, որ դա կարող է ընկերոջ համար վիրավորական կամ այլ վատ բան։ Դրա համար կա այսպիսի ասացվածք «Տաս անգամ չափիր, մեկ կտրիր»։

Մեր դասարանի կանոնները

1․ Ընկերոջից չարտագրել

2․ Իրար հետ չվիճել

3․ Դասարանոմ գնդակով չխաղալ

4․ Չաղմկել

5․ Ընկերոջը դասից չշեղել

Դասարանական աշխատանք մաթեմատիկայից/15․11/

Կլոր տասնյակների բազմապատկում և բաժանում

4×2=8

40×20=800

6:2=3

60:20=3

600:200=3

Հաշվի՛ր:

4×20=80                               8:2=4                           72:8=9

5×30=150                               80:2=40                  720:8=90

3×80=240                                800:2=400                      720:80=9

30×7=210                               800:20=40                        810:90=9

70×2=140                               800×20=16000                 480:60=8

80×4=320                              800:200=4                         2000:400=5

90×6=540                               720:90=8                           200:40=5

Լրացրու աղյուսակը:

a57920
b40608040
a x b — 205 x 40 — 20 = 180 7 x 60 — 20 = 4009 x 80 — 20 = 70020 x 40 — 20 = 780
a57920
b40608040
a x (b-20)5 x (40 — 20) =1807 x (b — 20) = 2809 x (80 — 20) = 540 20 x (40 — 20) = 400

Խնդիր 1

Այգեգործն ամբողջ խնձորը տեղավորեց 20 արկղի մեջ՝ յուրաքանչյուրում դնելով 30կգ; Նա այդ խնձորից 240 կգ  ուղարկեց վաճառելու, իսկ մնացածը պահեստավորեց. Որքա՞ն խնձոր պահեստավորեց այգեգործը:

Լուծում ՝

20 x 30 = 600 կգ միասին

600 — 240 = 360 կգ խնձոր պահեստավորեց

Պատ․՝ 360 կգ

Խնդիր 2

Եթե Սոնայի մտապահած թիվը կրկնապատկենք, կստանանք 180-ից 20 միավորով փոքր թիվ; Ո՞ր թիվն է մտապահել Սոնան:

Լուծում ՝

180 — 20 = 160

160 : 2 = 80

Պատ․՝ 80

Խնդիր 3

Եթե Արամի մտապահած թիվը եռապատկենք, կստանանք 300-ից 30 միավորով փոքր թիվ։ Ո՞ր թիվն է մտապահել Արամը։

Լուծում ՝

300 — 30 = 270

270 : 3 = 90

Պատ․՝ Արամը մտապահել է 90 թիվը

Խնդիր 4

Եթե Անիի մտապահած թվին ավելացնենք 100, կստանանք 800-ից 2 անգամ փոքր թիվ։ Ո՞ր թիվն է մտապահել Անին։

Լուծում ՝

800 ։ 2 = 400

400 — 100 = 300

Պատ․՝ Անին մտապահել է 300 թիվը

Խնդիր 5

Եթե Ալեքսի մտապահած թվից հանենք 150, կստանանք 800-ից 4 անգամ փոքր թիվ։ Ո՞ր թիվն է մտապահել Ալեքսը

Լուծում ՝

800 ։ 4 = 200

200 + 150 = 350

Պատ․՝ Ալեքսը մտապահել է 350 թիվը