Կանաչ լոբով ճաշ🍲

Ողջույն, մենք կպատրաստենք շատ համեղ և օգտակար լոբով ճաշ։

Բաղադրիչներ

Լոբի, լոլիկ, բիբար, սոխ, սխտոր, յուղ, կարմիր և սև պղպեղներ, աղ, ռեհան, չոր սամիթ, համեմի սերմ։

Պատրաստման Եղանակը

Լվանալ բաղադրիչները։ Մաքրել լոբին և մանրացնել։ Կտրտել մնացած բոլոր բաղադրիչները՝ լոլիկը, բիբարը, սոխը, սխտորը։ Թավայի մեջ յուղ լցնել, ավելացնել կտրատած բաղադրիչները, համեմունքներ, աղ։ Մի քանի րոպեից ավելացնել լոբին։ Հետո լցնել եռացրած ջուր լոբուց մի մատ պակաս։ Թողնել եփվի մինչև ջուրը վերջանա։ Վերջում ըստ ցանկության ավելացնել թարմ կանաչիներ։