Իմ ամառը — գյուղում

Մենք ամառը գնում ենք գյուղ։ Այնտեղ շատ հավես է անցնում։ Գնում ենք արշավի մոտակա հանդը։ Խաղեր ենք խաղում ՝ Այգեպան, Անուն գոռոցի, Գործնագործ։ Այս ամառ գյուղում ծնունդ ենք նշել, որի ժամանակ լողացել ենք փոքրիկ լողավազանում։ Այս տարի գյուղ ենք գնացել մեր քուրիկների և եղբայրների հետ։

Continue reading »

Իմ ամառը — Արփի լիճ

Արփի լիճը գտնվում է ՀՀ Շիրակի մարզում՝ Թուրքիայի և Վրաստանի սահմանին։ Լիճ գտնվում է ամենահյուսիսային մասում։ Նախկինում Արփին փոքր լիճ էր, 4,5 ք. կմ մակերեսով և 1,6 մ խորությամբ: Լճի ջրերը գոյանում էին մոտակա լեռնային աղբյուրներից, գետակներից ու ձնհալից:

Արփի լճից սկիզբ է առնում Ախուրյան գետը: Նախկինում լիճը փոքր է եղել, բայց մարդիկ արհեստական մեծացրել են։ Լիճը ընդլայնելուց հետո,  այն դարձավ երկրորդ ամենամեծ ջրային ավազանը Հայաստանում, Սևանից հետո: Արփի լճի ջուրն օգտագործվում է ոռոգման և էներգիա ստանալու համար: Արփի լճի տարածքը հասավ մինչև 22 ք. կմ, ջրի ծավալը՝ մինչև 100 խորանարդ կիլոմետր, իսկ լճի միջին խորությունը հասավ 4 մետրի:

Արփի լճում հավես էր։ Մենք տեսանք մի պապիկի, ով ձուկ էր որսում։ Նա թույլ տվեց, որ մենք էլ փորձենք։ Նաև ոտքերը թրջեցինք ջրի մեջ։ Շատ հաճելի ժամանակ անցկացրեցինք։

Իմ ամառը — Սևանա լճում

Ես շատ եմ սիրում լողալ։ Ամառը հաճախ գնում ենք Սևանա լիճ։ Մենք գնում ենք մեր քույրիկի կամ եղբոր հետ։ Լողալուց հետո սիրում ենք փոքրիկ լողավազան սարքել փորելով ավազը։

Կանաչ լոբով ճաշ🍲

Ողջույն, մենք կպատրաստենք շատ համեղ և օգտակար լոբով ճաշ։

Բաղադրիչներ

Լոբի, լոլիկ, բիբար, սոխ, սխտոր, յուղ, կարմիր և սև պղպեղներ, աղ, ռեհան, չոր սամիթ, համեմի սերմ։

Պատրաստման Եղանակը

Լվանալ բաղադրիչները։ Մաքրել լոբին և մանրացնել։ Կտրտել մնացած բոլոր բաղադրիչները՝ լոլիկը, բիբարը, սոխը, սխտորը։ Թավայի մեջ յուղ լցնել, ավելացնել կտրատած բաղադրիչները, համեմունքներ, աղ։ Մի քանի րոպեից ավելացնել լոբին։ Հետո լցնել եռացրած ջուր լոբուց մի մատ պակաս։ Թողնել եփվի մինչև ջուրը վերջանա։ Վերջում ըստ ցանկության ավելացնել թարմ կանաչիներ։