Հող🌱

Երկրի ցամաքային տարածությունները ծածկված են փխրուն շերտով, որն անվանում են հող: Հող չկա միայն ցամաքի սառցածածկ տարածքների և ժայռերի վրա:
Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ, հազարավոր ու միլիո­նավոր տարիների ընթացքում: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Continue reading »

Անահիտ և Վահան

Մհերի դուրս գալուն պես իր երկիրը լցվում է բարիքներով։ Որքան շատ հարստություն է ավելանում, այնքան թշնամիներն են ավելանում։ Նա նորից է ամուսնանում։ Կինը լինում է թշնամու երկրից, բայց նա շատ էր սիրում Մհերին և ուզում էր, որ Հայաստանը հաղթի։ Նրանք ունենում են որդի և անունը դնում Վահան։ Վահանը շատ չար է լինում

Continue reading »

«Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել🪙 է…»

«Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է»․ այդպես էր ասում աշխարհի ամենահարուստ թագավորը իր գանձարանը տեսնելիս։ Մի օր էլ նա իր ժամերը անցկացնում էր գանձարանում՝ նայելով արդյոք բոլոր գանձերը տեղում են, բայց մարդիկ նույնպես ուզում էին տեսնել գանձարանը և ամեն անգամ մտնելիս ասում էին այն խոսքերը, որոնք թագավորն էր ասում․

— Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,- բղավում էին նրանք և որքան շատ մարդ էր մտնում գանձարան, այնքան ավելի քիչ բառ էր մնում Երկիր մոլորակի վրա։ Այնպես եղավ, որ մարդիկ ուրիշ բառեր աշխարհում չգիտեին բացի ոսկի բառից, նույնիսկ իրար դիմելիս էին այդպես ասում։ Մի օր էլ թափառաշրջիկ Բիլլը տեսավ այդ երկիրը և կույր թագավորին (թագավորը երկրի անունը դրել էր Ոսկի և բոլոր տները հրամայել ներկել ոսկեգույն, իսկ քաղաքում ամեն ինչ ոսկուց էր, դրա համար էլ թագավորը կուրացել էր ուժեղ լույսի պատճառով) և հասկացավ պատճառը, բայց ոչինչ չասաց և միայն գանձարանից մի բուռ թանկարժեք քարեր վերցրեց և հեռացավ, ապա նորից, նորից և այնքան մինչև գումարի կեսը մնաց։ Այնպես եղավ ասես աշխարհն ուշքի եկավ։ Այ քեզ զարմանք և հանկարծ թագավորը սկսեց տեսնել։ Նա պարգևատրեց Բիլլին և հրամայեց, որ տների գույնը փոխեն։ Այդ օրվանից երկրի մարդիկ ասում են․

— Աշուն եղանակից և արևից ոսկեզօծված բան չկա։

Այդ երկիրը անցել է ջրի տակ, բայց պատմությունը մնացել է։