Ճամփորդապատում

Մենք այսօր դասարանով գնացել էինք խամաճիկների թատրոն։ Այնտեղ դիտեցինք «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» բեմադրությունը։ Հերոսներն էին Սպիտակաձյունիկը, Յոթ թզուկները, Կախարդ-թագուհին, թագուհու երկու չղջիկները, Փայտահատը և Արքայազնը։ Բեմադրությունից առաջ և հետո եկավ Ձմեռ պապիկը։ Վերջում մենք նրա հետ շնորհավորեցինք գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը և վերադարձանք դպրոց։

Նամակ Ձմեռ պապիկին

Սիրելի Ձմեռ պապիկ, ես Արեգան եմ և ապրում եմ Երևանում։ Այս տարի ինձ լավ եմ պահել, լավ եմ սովորել։ Ես էլ եմ քեզ կարոտել։ Անհամբեր սպասում եմ, երբ ես գալու։ Իմ նամակը ես քեզ կուղարկեմ փոստով։ Ուզում եմ, որ ձյուն գա և իջնեմ բակ խաղալու։ Քեզ շատ եմ սիրում։ 🎅🎄⛄

Քո սիրելի Արեգա

Իմ հասցեն է՝ «Մխիթար Սեբաստացիր» կրթահամալիր, Հարավային դպրոց-պարտեզ

Where is Pam👧

Sam is a little boy. He is seven. Pam is a little girl. She is five. Sam and Pam are good friends. Sam likes to play with Pam and Pam likes to play with Sam too.

Pam has got many toys: big and little dolls, nice puppies, and kittens, funny monkeys, yellow giraffes and ducks.

Sam hasn’t got many toys, but he has got many balloons: red and blue, green and yellow, brown and white.

Pam: Let’s play, Sam.(Արի՛ խաղանք, Սեմ)

Continue reading »

Գրիմ եղբայրներ «Սպիտակաձյունիկը»

Ձմռան մի օր թագուհին բաց պատուհանի մոտ կար էր անում, հանկարծ ասեղը մատը ծակեց, և կարմիր արյան մի քանի կաթիլ ընկան սպիտակ ձյան վրա: Թագուհին անչափ հավանում է սպիտակի և կարմիրի

Continue reading »

Ինչու՞ եմ ես դաշնամուր նվագում🎹

Բարև ես Արեգան եմ։ Ես սիրում եմ դաշնամուր նվագել, ես գնում եմ դաշնամուրի դասերի։

Հիմա ես կպատմեմ, թե ինչու եմ դաշնամուր նվագում։ Ես ինքս եմ ընտրել, որպեսզի դաշնամուրի գնամ, որովհետև ուզում էի դաշնամուր նվագել։ Գնացել եմ դաշնամուրի, որ եթե այն գնենք կարողանամ նվագել։

Մաթեմատիկական գործողություն

1. Պայուսակը 5 գրպան ունի: Գրպաններում կոնֆետներ դրեցին այնպես, որ դատարկ գրպան չլինի, հինգից ավելի կոնֆետ պարունակող գրպան չլինի, և բոլոր գրպաններում կոնֆետների քանակը տարբեր լինի: Քանի՞ կոնֆետ դրեցին գրպաններում:

Պատ․՝ 5, 4, 3, 2, 1 կոնֆետ

2. 21, 19, 30, 25, 3, 12, 9, 15, 6, 27 թվերից ընտրեք երեք թիվ, որոնց գումարը 50 լինի:

Պատ․՝ 25 + 19 + 6

3. Լրացրո՛ւ:
Տարին ունի 4 եղանակ և 12 ամիս:
Տարին ունի 365 (366) օր:
Տարվա ամենակարճ ամիսը փետրվարն է:
Յուրաքանչյուր եղանակ ունի 3 ամիս:
Մարտ, ապրիլ, մայիս գարնան ամիսներն են:
Աշնան ամիսներն են՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր:
Հունիսը, հուլիսը և օգոստոսը ամռան ամիսներն են:
Դեկտեմբերը, հունվարը և փետրվարը ձմռան ամիսներն են:
Շաբաթն ունի 7 օր:
Կիրակիրը շաբաթվա վերջին օրն է:
Չորեքշաբթին շաբաթվա երրորդօրն է:

Continue reading »

Երբ մտքերը սառչում են օդում

Պիտի որ իմանաք, մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցալուլաներով գրվում էր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի»: Հենց այդ պատճառով Բևեռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը: Այսպես՝ արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բևեռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:

Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:

Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա՜»-ից: Հենց այդ «Բա՜»-ն էլ սառցե տառերով կախված էր նրա գլխավերևում: Թե ի՞նչ էր ուզում ասել այդ «Բա՜»-ով՝ պարզ չէ:

Հանկարծ ջրից դուրս ցցվեց Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.

-Հե՜յ, Ծով Ա. Ցուլ, լսիր ի՛նչ եմ ասում:

-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով. Ա. Ցուլը:

— Ես մի երկրում եղա, որը կոչվում էր Արևադարձ: Ա՜յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:

— Ի՞նչ ես ասում:

-Հավատա: Ա՛յ, օրինակ՝ մեկը քեզ է նայում ու մտածում.«Բայց ի՜նչ հաստլիկ է այս Ծով Ա.Ցուլը, հա՜…» , իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:

-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,-նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բևեռից: Թե իմանաս, ին՜չ հաճելի է. մտածիր՝ ին՜չ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կու՜շտ մտածեցի:

— Ի՞նչ էիր մտածում:

— Տարբեր բաներ:

Continue reading »