Ազգային պատկերասրահում

Մենք դասարանով գնացինք Ազգային Պատկերասրահ։ Այնտեղ ես էլի եմ եղել։ Մեզ պատմեցին Հովհաննես Այվազովսկու կյանքի, կտավների մասին։

Continue reading »

Այցելություն Գեղասահքի և Հոկեյի մարզադպրոց

Մենք գնացել ենք Գեղասահքի և Հոկեյի մարզադպրոց։ Քանի որ ես նախկինում գնացել եմ պարապունքների, գիտեի քշել։ Այնտեղ մենք տեսանք ինչպես են քշում մյուս երեխաները։ Շատ մարդիկ վնասվեցին, բայց բոլորն էլ անցկացրեցին լավ, ուրախ, հետաքրքիր ժամանակ։ Մեր ընկերուհին այնտեղ պարապունքների էր գնում։ Ես ընկա երկու անգամ։ Մենք սահեցինք մեր ուսուցիչների հետ։ Գեղասահքի և Հոկեյի մարզադպրոցը մեր դպրոցին շատ մոտիկ էր։ Երրորդ դասարանում նույնպես գնացել էինք այդտեղ։ Ես նաև տարել էի իմ չմուշկները։ Այդ օրը շատ հավես անցավ

Ճամփորդապատում․ Երևանի պատմության թանգարան

Մենք հայրենագիտության դասից հետո դասարանով գնացել էինք Երևանի պատմության թանգարան։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Իմացանք ինչպես են ապրել քարե դարում, հին Շեյնգավիթում, ով է Երևանի գլխավոր ճարտարապետը և այլն։

Continue reading »

Արատես ճամբար

Հունիսի տասնութին ես առաջին անգամ գնացել եմ Արատեսում ճամբար։ Արատեսում ես էլի եմ եղել, բայց մայրիկի և հայրիկի հետ։ Ես իմ ընկերուհիների հետ էի։ Մենք գնացինք Սբ․ Երրորդություն եկեղեցի փոքրիկ ժամերգության, որպեսզի նստենք ավտոբուս և գնանք։

Continue reading »

Ճամփորդապատում (Բջնի ամրոց)

Մենք դասարանով գնացել ենք Բջնիի ամրոց՝ հաղթահարել բարձունք, հասել գագաթին և լուսանկարվել: Մենք ուսուցչուհու հետ եռյակներով մտանք մի տուն, որը փոքրիկ էր, բայց շատ խորը։ Մեր ուսուցչուհին մեզ պատմեց, որ այդ տան մեջ թագավորները պաշտպանվել են թշնամուց, միևնույն ժամանակ եղել է գաղտնուղի՝ բոլոր զինվորների համար։ Գագաթի դրոշի մոտ երգել ենք «Երի, երի, երի ջան» և «Սար-սար» երգերը։ գնացինք մի հաճելի տեղ, նախաճաշեցինք, խաղացինք՝ Վոլեյբոլ, Որսորդ-բադեր, Անուն գոռոցի։ Այնուհետև հավաքեցինք շրջակա տարածքի աղբը։ Հետո գնացել ենք Սբ․ Աստվածածին եկեղեցի, երգեր երգել։ Դրանք էին՝ «Մանկական աղոթք», «Սուրբ Աստված», «Այբ բեն գիմ» և Հարավային դպրոցի հիմնը։ Երգելուց հետո, եկեղեցում մոմ ենք վառել։ Դուրս եկանք եկեղեցուց և վերադարձանք ավտոբուսով Երևան։ Դպրոցում եղանք ժամը 15։50-ին, մի փոքր հանգստացանք և գնացինք տուն։ Շատ հետաքրքիր ճամփորդություն ունեցանք։

Continue reading »

Ճամփորդապատում

Մենք դասարանով գնացել ենք «Պատանի հանդիսատես» թատրոն, դիտելու Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» բեմադրությունը։ Հերոսներն էին կատուն, շունը, երեք ագռավները, երկու չղջիկները և Գմփոն։ Թատրոնը երաժշտական էր։ Կային ավելորդ հերոսներ։ Երեք ագռավները խղճում էին շանը, իսկ կատուն գդակ չէր կարում շան համար։ Նրանք կանչում էին բոլոր եղանակներին, որպեսզի շունը չմրսեր։ Ամբողջ հեքիաթը ագռավները պատմեցին։ Այնպես կռվեցին Շունն ու կատուն, որ կատուն ձեռքը կոտրեց։ Այս թատրոնը շատ ծիծաղելի էր։

Դեպի Սասունիկ գյուղ🛖

Մենք դասարանով գնացել էինք Սասունիկ գյուղ: Մենք նշեցին Տերնդեզ եկեղեցական տոնը գյուղի դպրոցի հետ։ Մենք երգեցինք «Տերնդեզ», «Հոպ թռի» երգերը։ Նրանք շատ գեղեցիկ սեղան էին գցել։ Վերջում նրանք բարձրախոսով երգեցին, քանի որ երգերը սովորելեցին։ Մենք ցատկեցինք կրակի վրայով, եթե շորդ վառվի բախտավոր կլինես։ Մեզ հյուրասիրեցին պատրաստած ուտելիքներով։ Այնտեղ շատ հավես էր։ Ծանոթացա Թամարա անունով տասնչորս տարեկան աղջկա հետ։ Վերջում նկարվեցինք իրար հետ և վերադարձանք դպրոց։