ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ ՕՐԱՑՈՒՅՑ📅

Օրացույց պատրաստելու համար անհրաժեշտ է ունենալ մկրատ, գունավոր թուղթ, գծամատիտ, կամ գրիչ։ Նախ վերցնում ենք ցանկացած գույն ու այն կտրում ենք տափակ ափսեի չափ և վրան գրում շաբաթվա օրերը։ Հետո կտրում ենք ավելի փոքր շրջան։ Վրան գրում ենք մեկից մինչև երեսունմեկ թվերը։ Ապա կտրում ենք լայն բաժակի չափով ևս մի շրջան ու գրում մանր, բայց տեսանելի ամիսները։ Վերջի շրջաի վրա գրում ենք տարվա եղանակները, ապա պատրաստում ենք սլաք ինչպես տրված է նկարում։ Օրը փոխելու դեպքում պետք է շարժել ամսաթվի և շաբաթվա օրերի շրջանները։

Նվեր-շրջանակ մայրիկիս

Շրջանակներ պատրաստելու համար անհրաժեշտ նյութեր եւ պարագաներ՝

  • Ստվարաթուղթ
  • սպիտակ թուղթ
  • սիլիկոնե սոսինձ (ատրճանակով)
  • սոսինձ
  • մակարոններ (տարբեր տեսակի)
  • ներկ (սպրեյով)
  • Նախապես տպված նկար

Նամակ Ձմեռ պապիկին

Սիրելի Ձմեռ պապիկ, ես Արեգան եմ և ապրում եմ Երևանում։ Այս տարի ինձ լավ եմ պահել, լավ եմ սովորել։ Ես էլ եմ քեզ կարոտել։ Անհամբեր սպասում եմ, երբ ես գալու։ Իմ նամակը ես քեզ կուղարկեմ փոստով։ Ուզում եմ, որ ձյուն գա և իջնեմ բակ խաղալու։ Քեզ շատ եմ սիրում։ 🎅🎄⛄

Քո սիրելի Արեգա

Իմ հասցեն է՝ «Մխիթար Սեբաստացիր» կրթահամալիր, Հարավային դպրոց-պարտեզ

Պատրաստում ենք թթվի տարայի պիտակ

Ես նկարեցի իմ թթուն Paint ծրագրով, պահպանեցի նկարս համակարգչիս էկրանին, այնուհետև ստեղծեցի նոր սահիկ Powеrpaint ծրագրով։

Այստեղ Word Art-ի միջոցով ստեղծեցի պիտակիս գլխանունը, թեքեցի գրվածքը, գունավորեցի էջս։ Գլխանունը դրեցի «Անսովոր թթու»։ Ներբեռնեցի այդ սահիկի մեջ նախօրոք նկարած նկարս։ Գրեցի պատրաստման վայրը և պատրաստողի անունը։ Այս սահիկը պահպանեցի JPEG ֆորմատով՝ որպես նկար։

«Իմ երկնքի տրամադրությունը»

Իմ երկինքը շատ ուրախ է

Անձրևը կտրվել է և երկնքում երևում է ծիածանը

Երկնքում արևը լայն ժպտում է ու շատ պայծառ է։

Իմ երկնքի տրամադրությունը շատ լավ է։