Ճանապարհորդություն դեպի ՊԼԱՆԵՏԱՐԻՈՒՄ🚀

Մենք ամսի 19-ին դասարանով գնացել էինք Պլանետարիում։ Այնտեղ դիտեցինք մուլտֆիլմներ տիեզերքի մասին։ Մուլտֆիլմում կաին աղջիկներ՝ Աստղիկն ու Միան, ովքեր շատ էին հետաքրքրված տիեզերքով։ Ես սովորեցի, որ կան այլ մոլորակներ, որոնց մեջ կարող է կյանք լինել, կան հեռվում մոլորակներ, որ մեզ տեսանելի չեն և նրանք կոչվում են ԷԿԶՈՄՈԼՈՐԱԿՆԵՐ։

Երբ արդեն Պլանետարիումի բակում էինք, նկարվեցինք արհեստական լուսնի հետ, նաև նկարվեցինք գեղեցիկ շատրվանի մոտ։ Այնուհետև արտասանեցինք և երգեցինք բանաստեղծություններ ու երգեր մի խոտածածկ տեղ։ Նկարեցինք թղթի վրա մուլտֆիլմից ստացած գիտելիքները։ Հետո, երբ մենք նորից անցանք շատրվանի մոտով, այն այդ պահին ավելի բարձր էր ցայտում, արդեն ծայրերից թափվում էր և երևում էր ծիածանը։ Ինչպես իմացաք այդ օրը շատ լավ անցկացրեցինք։

Ահա նկարները

Ինչու՞ և ինչպե՞ս ձևավորվեց արեգակնային համակարգը

Շատ վաղուց չկար ո՛չ արև, ո՛չ մոլորակներ և ոչ էլ Տիեզերք։ Մոտավորապես 15-20 միլիարդ տարի առաջ մեծ պայթյուն տեղ ունեցավ, ինչի հետևանքով տաք փոշուց և գազից բաղկացած հսկայական մի ամպ։ Միլիարդավոր տարիների ընթացքում փոշին սառչեց, սեղմվեց և վերածվեց աստղերի։Ամպի մեծ մասը, որից ծնվեց արևը աստղը, վերածվեց մոլորակների։ Այդպես էլ ձևավորվեց արեգակնային համակարգը։ Դրա մեջ են մտնում 8 մոլորակները՝ իրենց արբանյակներով՝ Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտուն։