Վիլյամ Սարոյան «Պատերազմը»

Պատերազմը մեզ էլ հասավ։ Ասացին, որ չափից ավելի չուտենք, ոչինչ չշռայլենք` ամեն ինչ արժեքավոր էր։
Ասացին, որ պատերազմի նամականիշներ գնենք։ Մենք Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմը հազարավոր զինվորներ էինք ուղարկում, իսկ դրա համար փող էր հարկավոր։ Մեզ կոչ էին անում դրամ վաստակել ու պատերազմի նամականիշներ գնել` հատը քսանհինգ սենթ։ Միսս Գամման ասաց, որ մենք` երեխաներս, նույնպիսի զինվորներ ենք, ինչպես և համազգեստ հագած տղամարդիկ։ Շքերթներ էին լինում։ Մենք տեսնում էինք երթաքայլող զինվորներին։ Մենք նրանց տեսնում էինք Սաուդրրն Փըսիֆիք կայարանում գնացքների մեջ լցվելիս։ Մենք լսում էինք նրանց մայրերի ու քույրերի լացը։

Continue reading »

Երաժշտությունն🎼 իմ կյանքում

Ես շատ եմ սիրում երգել և երաշտություն լսել։ Կարողանում եմ երգել և գիտեմ երգեր անգլերեն, ռուսերեն և հայերեն, նույնիսկ արաբերեն։ Սիրում եմ լսել դասական, ռոք, փոփ, ջազ և ազգային երաժշտություն։

Continue reading »