Է-ի, ե-ի ուղղագրությունը

Բառասկզբում լսվող «է»-ն գրվում է «է» տառով, օրինակ՝ էջ, էակ, էկրան, էություն, էներգիա:
Բառամիջում գրվում է «է», եթե դրանով սկսվող արմատ կա, օրինակ՝ լայնէկրան, էլեկտրաէներգիա, մանրէ, ելևէջ:
Մնացած դեպքերում լսվող «է»-ն գրվում է «ե» տառով, օրինակ՝ վերելք, ոսկե, տասներկու, մեխակ:
Պետք է հիշել՝ բառասկզբում լսվում է «է», բայց գրվում է ե հետևյալ բառերում եմ, ես, ենք, եք, են:
Հիշել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ գոմեշ, առէջ, վայրէջք, մանրէ, ելևէջ: Որևէ, ինչևէ, երբևէ բայց՝ որևիցե, ինչևիցե, երբևիցե:

Continue reading »