Կույրերի կարծիքը

Օրը ցերեկով

Երեք-չորս հոգով

Կույրերը եկան

Փղին դեմ ընկան։

Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,

— Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։

Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝

— Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։

Երրորդի ձեռը կնճիթն էր ընկել.

— Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։

Մինչդեռ չորրորդը պոչիցը բռնած

Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.

-Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։

Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։

Չէ՛, պատ է,- չէ, կոճղ- չէ, օձ է,- չէ, թոկ…

Ու աղմկելով ամեն մինը ջոկ,

Ինչպես որ եկել

Դեմ էին ընկել,

Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կրկինՍարի պես փիղը պարզ լուսի տակին։

Հարցեր և առաջադրանքներ

1. Առակը համառոտ պատմի՛ր:

2. Ի՞նչ է սովորեցում առակը:

Առակը մեզ սովորեցնում է այն, որ հաճախ մարդիկ չեն տեսնում ակնհայտը և իրենց սխալ մտքերն են արտահայտում։ Եթե վստահ չես, կարծիք մի՛ հայտնիր։

3․ Ի՞նչ կպատահեր, եթե կույրերը փղի փոխարեն սիրամարգի հանդիպեին:

Եթե կույրերը հանդիպեին սիրամարգի, նրանցից մեկը կկարծեր, թե պոչը փափուկ բան է, մյուսը կմտածեր, թե կտուցը փուշ է, երրորդը կասեր, որ վիզ կեռ է, իսկ չորրորդը կասեր, որ փորը բարձ է։

4. Շարունակի՛ր ըստ օրինակի.

Երկու – երկրորդ

Երեք — երրորդ

Ութ — ութերորդ

Չորս – չորրորդ

Վեց – վեցերորդ

Յոթ – յոթերորդ

Մեկ – առաջին

Դասարանական աշխատանք մաթեմատիկայից/30․11/

Լրացրո՛ւ աղյուսակի դատարկ վանդակները:

նախորդող թիվըթիվըհաջորդող թիվը
 153154 155
 319320 321
 499500 501
 940941 942
 139140 141
 849850 851

2.Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

240 : 40 + 360 : 40 + 120 : 4 + 400 : 4 = 145
800 : 80 + 640 : 80 + 320 : 8 + 160 : 8 = 76
700 : 7 — 420 : 7 — 350 : 70 — 630 : 70 = 26
810 : 9 — 360 : 9 — 270 : 9 — 90 : 9 = 19

3.Լուծի՛ր խնդիրները:

Ա. Նարեն գնեց 2 մատիտ և վճարեց 80 դրամ: Որքա՞ն դրամ պետք է վճարի Նարեն 5 մատիտ գնելու համար:

Լուծում

80 ։ 2 = 40 դրամ մեկ հատի համար

5 x 40 = 200 դրամ հինգ հատի համար

Պատասխան՝ 200 դրամ

Բ. Արեգը գնեց 4 կոնֆետ և վճարեց 80 դրամ: Որքա՞ն դրամ պետք է վճարի Արեգը նույն կոնֆետից 2 հատ գնելու համար:

Լուծում

80 ։ 4 = 20 դրամ մեկ հատի համար

20 x 2 = 40 դրամ երկու հատի համար

Պատասխան՝ 40 դրամ

4.Ժամը քանի՞սն է:

ժամացույցՕրվա մասժամը
1-ին ժամացույցերեկո 21։00
2-րդ ժամացույցառավոտ 09։30
3-րդ ժամացույցառավոտ 10։15
4-րդ ժամացույցերեկո 21։45

Ցտեսություն, աշուն🍁

— Աշուն, ես գիտեմ, որ դու գնում ես, դրա համար ուզում եմ քեզ մի քանի խոսք ասել։

Մենք քեզ շատ կկարոտենք։ Դու մեզ համար բերեցիր գեղեցկություն, դեղնած ծառեր, անձրևներ☔, իսկ հիմա քո հետ տանում ես չվող թռչուններ🐤, տաք եղանակ, քնած կենդանիներ🐅։ Ես սիրում եմ քո տված հյութալի մրգերը🍎, տերևները դեղնած, քամիները սուլող, պաղ օդը🍂։ Անհամբեր սպասում եմ, թե երբ ես գալու, քանի որ աշնանը իմ ծնունդն է🍰։ Ցտեսություն աշուն։

Սիրով՝ Արեգա

Լրացուցիչ աշխատանք մաթեմատիկայից/29․11/

1.Ո՞րն  է ամենափոքր  միանիշ  թիվը,  իսկ   ո՞րը  ամենամեծը։

Ամենամեծ միանիշ թիվը 9-ը է, իսկ ամենփոքրը 1-ը։

2.Հաշվիր բոլոր  միանիշ թվերի քանակը։

Միանիշ թվերի քանակը 10-ն է։

3.Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր  միանիշ  թվերը   գրելու  համար։

Պետք է 10 թվանշան։

4.Ո՞րն է ամենափոքր երկնիշ թիվը, իսկ ո՞րը  ամենամեծը։

Ամենամեծ երկնիշ թիվը 99-ն է, իսկ ամենափոքրը՝ 10-ը։

5. 15  թվից փոքր քանի՞ երկնիշ թիվ կա։

5 երկնիշ թիվ։

6. 92-ից մեծ քանի՞ երկնիշ թիվ կա։

7 երկնիշ թիվ։

7. Հաշվիր բոլոր երկնիշ թվերի քանակը։

Բոլոր երկնիշ թվերի քանակը 90 է։

8. Հաշվիր ամենափոքր երկնիշ և ամենամեծ միանիշ թվերի
գումարը:

10 + 9 = 19

9.Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենամեծ միանիշ թվերի  տարբերությունը:

99 — 9 = 90

10. Ո՞րն  է ամենափոքր  եռանիշ   թիվը,  իսկ   ո՞րը  ամենամեծը։

Ամենամեծ եռանիշ թիվը 999-ն է, իսկ ամենափոքրը 100-ը։

11. Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենամեծ եռանիշ թվերի գումարը:

999 + 99 = 1098

12. Հաշվիր ամենամեծ եռանիշ և ամենամեծ երկնիշ թվերի  տարբերությունը:

999 — 99 = 900

13. Հաշվիր ամենափոքր երկնիշ և ամենամեծ եռանիշ թվերի գումարը:

999 + 11 = 1010

14. Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենափոքր եռանիշ թվերի   գումարը:

100 + 99 = 199

15. Երկնիշ թվերի քանակը միանիշ թվերի քանակից   քանիսո՞վ  է ավելի։

Երկնիշ թվերը միանիշներից 80-ով ավել են։

Հաշվի՛ր:

26×7=182

38×9=342

42×5=210

87×3=261

63×4=252

36×5=180

55×8=440

300:6=50

640:80=8

480:8=60

630:70=9

240:3=80

420:60=7

320:4=80

1.Մոտորանավակի  մեջ 2 մարդ կարող է նստել, իսկ նավակի մեջ՝ 6 անգամ ավելի: Մոտորանավի ու նավակի մեջ ընդամենը քանի՞ մարդ կարող է նստել:

Լուծում

Մոտորանավակ-2 մարդ

Նավակ-2 x 6

Ընդամենը-?

2 x 6 = 12 մարդ նավակի մեջ

12 + 2 = 16 մարդ միասին

Պատասխան՝ 16 մարդ

2. Ձկնորսներն առաջին օրը 32 կգ ձուկ որսացին, երկրորդ օրը, առաջին օրից՝ 10 կգ-ով ավելի, երրորդ օրը, երկրորդ օրից 4 անգամ շատ որսացին: Երեք օրում ձկնորսները ընդամենը քանի՞ կիլոգրամ ձուկ որսացին:

Լուծում

I օր — 32կգ ձուկ

II օր — 32 + 10 = 42

III օր — (32 + 10) x 4 = 168

Ընդաենը — ?

32 + 42 + 168 = 242 կգ ձուկ

Պատասխան՝ 242 կգ ձուկ

Լեզվագործունեություն/29․11/

  1. Այս բառերով կազմեք նոր բառեր:

հին, տառ, լույս, քաղցր:

Հնագույն, հնություն

Փոքրատառ, մեծատառ

Լուսացույց, լուսամուտ,

Քաղցրահամ, քաղցրահոտ

2. Ամբողջացրեք նախադասությունները՝ կետերի փոխարեն դեղինով նշված բառերից մեկը դնելով:

Ծառ, կոշիկներ, հեռախոսով, խոտը, լվանում են

Այգում աճում էր խնձորի գեղեցիկ ու շատ փարթամ ծառ:

Անահիտը հագել էր մայրիկի կոշիկները և կտկտացնելով քայլում էր տան մեջ:

Կարենը հեռախոսով զանգեց ընկերոջը և բակ կանչեց:

Գառնուկներն ախորժակով ուտում էին նոր ծլած կանաչ խոտը։

Քնից արթնանալուց հետո մարդիկ լվանում են ձեռքերը և երեսը:

3. Հետևելով օրինակաին՝ ամբողջացրեք նախադասությունները

Օրինակ՝ Ձիերը խրխնջում են:

__Նապաստակները__ ցատկոտում են:

_____օձերը___ ֆշշում են:

_____կոշիկները_____ կտկտում են:

_____գնդակները_________ գլորվում են:

______ծառերը________ օրորվում են:

_______ափսեները_______ չխկչխկում են:

______աստղերը________ փայլում են:

4. Նախադասությունները լրացրո՛ւ.

Օրինակ՝ Շունը հաչում է:

Հավը կչկչում է:

Կովը բառաչում է:

Կատուն ______________մլավում_________________ է_:

Այծը _________մկկում է__________________________:

Խոզը ____________խռխռում է______________:

Արջը ____________մռնչում է___________:

Մուկը ______________ճստճստում է_________________:

Գայլը ____________ոռնում է____________________:

Առյուծը __________մռնչում է_______________:

Էշը ______________զռռում է_________________:

Ձին ______խոխոջում է_______________:

5. Գտեք իմաստով իրար հակառակ բառերը և զույգեր կազմեք:

Սպիտակ    պառկել

 քաղցր         մոտիկ

 Երկար        Անխիղճ

 Հեռու           թթու

 Բարի          կարճ

հոգնել         փոքրանալ

կանգնել       թզուկ

Մեծանալ     բարակ

 հսկա           Սև

 հաստ       հանգստանալ

Սպիտակ սև

Քաղցր թթու

Երկար կարճ

Հեռու մոտիկ

Բարի անխիղճ

Հոգնել հանգստանալ

Կանգնել պառկել

Մեծանալ փոքրանալ

Հսկա թզուկ

Հաստ բարակ

Ճամփորդապատում

Նոյեմբերի 25-ին գնացել էինք Հովհաննես Թումանյանի թանգարան։ Այնտեղ բաժանվեցինք երկու խմբի, քանի որ շատ էինք։ Մեր գիդի անունը ընկեր Հռիփսիմե էր։ Նա պատմեց, որ Հովհաննես Թումանյանը ունեցել է տաս հազար գիրք, որոոնք տեղավորել էր տասներեք գրադարակների մեջ, բայց նրա ընկերները գրքերը կարդալուց հետո չեն վերդարձրել երկու հազարը։

Հովհաննես Թումայանը սիրում էր հագնել սև և սպիտակ հագուստ: Նա շատ կազմակերպված մարդ էր, գրքերը դասավորում էր ըստ թեմաների։ Նրա կնոջ անունը տիկին Օլգա էր։ Դպրոցում նա սիրահարվում է իրենից երկու տարով մեծ աղջկա, որն իր ուսուհչուհու աղջիկն էր։ Ճաշասեղանի աթոռներից նրանը տարբերվում էր և միայն իր տեղը զիջում էր ամենամոտ ընկերջը Ղ․ Աղայանին։

Հովհաննես Թումաանյանը ունեցել է վեց աղջիկ և չորս տղա։ Մենք դիտեցինք Թումանյանի բանաստեղծությունները մուլտֆիլմի տեսքով, հետո արտասանեցինք նախօրօք որոշած բանաստեղծությունները։

Իմ հորինած խնդիրները

Խնդրի պայման

Միան ունի 15000 դրամ և պետք է գնի 5կգ պանիր, 2կգ ձավար և 8 լավաշ։

Պահանջ 1

Արդյոք կարո՞ղ է Միան գնել այդ ամենից, եթե 1կգ պանիրն արժե  800 դրամ, 1կգ ձավարն արժե 1000 դրամ, իսկ 1 լավաշն արժե 600 դրամ։

Լուծում ՝

5 x 800 = 4000

2 x 1000 = 2000

4000 + 2000 + (8 x 600) = 10800

Պատ․՝ Այո կարող է

Պահանջ 2

Որքա՞ն դրամ մնաց Միայի մոտ։

Լուծում ՝

5 x 800 = 4000

2 x 1000 = 2000

4000 + 2000 + (8 x 600) = 10800

15000 – 10800 = 4200

Պատ․՝ 4200

Վիկան ունի 5000 դրամ և պետք է գնի 2կգ բազուկ, 1կգ խաղող և 6կգ լոբի, եթե 1կգ բազուկն արժի 100 դրամ, 1կգ խաղողն արժի 200 դրամ, իսկ 1կգ լոբին արժի 600 դրամ։

Պահանջ 1

Որքա՞ն գումար կմնա ավել։

Լուծում ՝

2 x 100 = 200

1 x 200 = 200

6 x 600 = 3600

5000 – 3600 = 1400

Պատ․՝ 1400

Պահանջ 2

Որքա՞ն վճարեց Վիկան։

2 x 100 = 200

1 x 200 = 200

6 x 600 = 3600

3600 + 200 + 200 = 4000

Պատ․՝ 4000

Թումանյանական բանաստեղծություններ

ՄԱՆՈՒԿՆ ՈՒ ՋՈՒՐԸ
(ժողովրդական)

Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լըվացել,

Լըվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է՝ խոսել էսպես.

— Դու ո՞ր սարեն կուգաս ջըրի՛կ,
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն սարեն կուգամ մըթին,

Որ հին ու նոր ձյունն է գլխին։

— Դու ո՞ր առուն կերթաս, ջըրի՛կ.
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։

— Դու ո՞ր այգին կերթաս, ջըրի՛կ.
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր մեջն այգեպան։

ՏԵՐԵՎԱԹԱՓ

Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ,―
Ասավ քամին տերևներին,―
Աշուն եկավ, մոտ է ձմեռ,
Ի՞նչ եք դողում ծառի ծերին։

Ոսկի, դեղին, վառ ծիրանի
Գույներ հագեք խայտաբղետ
Ու ճյուղերից ձեր մայրենի
Եկե՛ք ինձ հետ, փախե՛ք ինձ հետ…
Եկե՛ք տանեմ հեշտ ու անթև,

Անհետ ճամփով, անհայտ տեղեր,
Չեք իմանա այսուհետև
Էլ ինչ է դող, ինչ է ձմեռ…

Տերևները հենց լսեցին,
Նախշուն, նախշուն գույներ հագան,

Սըվսըվալով տխուր երգեր՝
Քամու թևին թռան, փախան։ 

Աշուն
Դեղնած դաշտերին
Իջել է աշուն
Անտառը կրկին
Ներկել է նածշուն։
Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բույն։

Continue reading »