Համաշխարհային օվկիանոսներ

Համաշխարհային օվկիանոսի առաջին հետազոտողները եղել են ծովագնացները։ Շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակաշրջանում ուսումնասիրվել են մայրցամաքներ, օվկիանոսներ և կղզիներ։ Հնդկական օվկիանոսը Երկրի՝ մեծությամբ 3-րդ օվկիանոսն է, որը ծածկում է մոլորակի ջրային մակերևույթի մոտ 20%-ը։ Հրաբխային ակտիվությունն օվկիանոսի ընդերքում բավական հաճախ հանդիպող երևույթ է։ Շատ ցամաքային հրաբուխներ ժամանակին եղել են ջրի տակ։ Մոտ 3.5 միլիարդ մարդու համար օվկիանոսը սննդի հիմնական աղբյուրն է։ Ամենաբարձր ցունամին եղել է մոտ 60 մ, այն դեպքում, երբ օվկիանոսի ընդերքում հաճախ գրանցվում են 100 մ և ավելի բարձրությամբ ալիքներ։ Ներկայումս օվկիանոսի ջրերում բնակվում է Երկրի վրա գոյություն ունեցող բոլոր կենդանատեսակների մոտ 70%-ը։ Յուրաքանչյուր տարի օվկիանոս է նետվում 3 անգամ ավելի շատ աղբ, քան ձկների քաշն է, որոնց որսում են։ Խաղաղ օվկիանոսի հյուսիսում լողում է հարյուր միլիոնավոր տոննա աղբից կազմված հսկայական կույտ։

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Continue reading »

Այվազովսկու👨🏻‍🎨 նկարները🖌️🎨🖼️

Հովհաննես Այվազովսկին (1817-1900) հայ հայտնի ծովանկարիչ է։ Նրա ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են «Հովհաննես Այվազյան» ստորագրությունը։ 

Պատկերել Է ծովն օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին։ Խորապես զգացել և վերարտադրել Է ծովային տարերքի անընդգրկելի վեհությունը, հրավառ արևածագն ու արևամուտը, կեսօրի անդորրը, ալիքների ռիթմն ու նրանց վրա խայտացող լուսնի լույսը։

Continue reading »

Մթնոլորտի կազմը

Մթնոլորտի կազմը —  Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և, միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է:

Continue reading »

Հող🌱

Երկրի ցամաքային տարածությունները ծածկված են փխրուն շերտով, որն անվանում են հող: Հող չկա միայն ցամաքի սառցածածկ տարածքների և ժայռերի վրա:
Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ, հազարավոր ու միլիո­նավոր տարիների ընթացքում: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Continue reading »