Անահիտ և Վահան

Մհերի դուրս գալուն պես իր երկիրը լցվում է բարիքներով։ Որքան շատ հարստություն է ավելանում, այնքան թշնամիներն են ավելանում։ Նա նորից է ամուսնանում։ Կինը լինում է թշնամու երկրից, բայց նա շատ էր սիրում Մհերին և ուզում էր, որ Հայաստանը հաղթի։ Նրանք ունենում են որդի և անունը դնում Վահան։ Վահանը շատ չար է լինում

Մհերին հաջորդում է Վահանը։ Նա ամուսնանում է գեղեցկուհի Անահիտի հետ։ Վահանը շատ ուժեղ թագավոր էր։ Թշնամիները երազում էին ընկերանալ Վահանի հետ, բայց հայոց արքան մերժում էր։ Վերջապես նրանցից մեկին՝ Բագրատին, հաջողվում է ընկերանալ արքայի հետ։ Մի օր խաբեությամբ Բագրատը կարողանում է արքային։ փակել խորը զնդանում, որպեսզի չփախչի, որովհետև հույս ուներ նրա երկրին տիրանալ։ Անահիտը գնում է իմաստուն ծերունիների մոտ խորհրդակցելու, ինչպես ետ բերել ամուսնուն, որպեսզի արքան նորից տեր կանգնի երկրին։ Որոշում են, որ թագուհին պահպանի երկիրը մինչև կվերադառնա Վահանը։

Բագրատը ունենում է գեղեցիկ կին՝ անունը Ժաննա։ Ժաննան սիրահարվում է Վահանին և, երբ մի օր Բագրատը տանը չէր, նա խոստովանում է իր սերը արքայի հանդեպ։ Այդ գիշեր Վահանը երազում տեսնում է անտեր երկիրը և ժողովրդին, տեսնում է՝ ինչպես է իր կինը դժվարությամբ կառավարում քաղաքները։ Առավոտյան արքան Ժաննային խնդրում է բանտի բանալիները վերցնել ամուսնու թաքստոցից։ Ժաննան համաձայնում է և ասում․

— Ես քեզ կտամ բանալիները, բայց այն պայմանով, որ պետք է քեզ հետ վերադառնամ Հայաստան և թույլ տաս դառնամ քո երկրորդ կինը։

— Շատ լավ,- համաձայնում է Վահանը, քանի որ սիրահարվել էր նրան։

Ճանապարհ են ընկնում, երեք օր հետո նրանք հասնում են թագավորական բակ և ներս մտնում պալատ։ Վահանը իր գահին նստած չափահաս տղա է տեսնում և վազում ընդառաջ, որպեսզի մենամարտի նրա հետ։ Այդ ամենը տեսնում է Անահիտը և փակում Վահանի ճանապարհը, որպեսզի որդուն պաշտպանի, հետո մոտենում և ասում․

— Սա մեր որդին է՝ Վարազդատը։ Նա ծնվեց քո անհետանալուց հետո։ Իսկ այս տգեղ կինն ո՞վ է, ով համարձակվել է մտնել մեր պալատ։

— Սա Բագրատի կինն էր։ Հիմա նա դարձել է իմ երկրորդ կինը։ Եվ կնոջս տգեղ ասելու համար քեզ կփակեմ խորը ձորում։

Բայց թագուհին վերցնում է որդուն և գիշերը փախչում է տնից, մտնում ախոռ, ձի ընտրում և ճանապարհվում հեռու տեղեր, որպեսզի նրանց տեղը չիմանան։ Նրանք գնում են Բրիտանիա՝ Արթուր թագավորի մոտ։ Պալատում Անահիտը պատմում է գլխին եկածը և խնդրում թագուհի դառնալ։ Արթուրը խղճում է երկար ճանապարհ անցած կնոջը, համաձայնում է։ Նա հրամայում է, որ Հայաստանից բերեն Վահանին ու Ժաննային։ Վահանը խոստովանում է իր մեղքը և ասում, որ նրա մայրը թշնամի երկրից է։ Մի քանի ամիս Անահիտը մնում է Բրիտանիայում, հետո վերադառնում Հայաստան և այն ազատում չարիքներից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով