Դասարանական աշխատանք մաթեմատիկայից/01․11/

Թվերի հայկական գրառումը

Հաճախ խնդիրները համարակալելիս մենք օգտագործում ենք հայերեն տառերը:

Օրինակ՝ ա, բ, գ, դ և այլն:

Հաճախ հայերեն տառերով են համարակալվում դպրոցի դասարանները:

Օրինակ` 4ա, 4բ, 4գ և այլն:

Հետևյալ աղյուսակի միջոցով կարելի է պարզել, թե հայերեն ո՞ր տառին, ո՞ր թիվն է համապատասխանում:

Հայերեն տառերի միջոցով կարելի է կատարել գումարում:

Հայերեն տառերը գումարելիս գումարման նշանը չեն դնում:

Օրինակ՝

Ե+Ա-ի փոխարեն գրում են ԵԱ,

Է+Բ-ի փոխարեն գրում են ԷԲ:

Օրինակ

Գտնենք ԵԱ-ն: Դրա համար պետք է կատարել Ե+Ա գումարումը:

Համաձայն աղյուսակի՝ Ե=5Ա=1

Քանի որ 5+1=6, ապա աղյուսակից ստանում ենք՝ 6=Զ:

Պատասխան՝ ԵԱ=Զ:

Ավելի մեծ թվերը հայերեն տառերով գրելու համար օգտագործում են հետևյալ աղյուսակը.

Բերված երկու աղյուսակների և գումարման գործողության միջոցով գրվում են մյուս թվերը:

Պարզենք, թե ինչպե՞ս կգրվի, օրինակ՝ 38 թիվը:

Օրինակ

38 թիվը ներկայացնենք 38=30+8 տեսքով:

Աղյուսակներից տեսնում ենք, որ 30=Լ8=Ը

Ուրեմն, 38=30+8 թիվը կգրվի Լ+Ը=ԼԸ տեսքով:

Պատասխան՝ 38=ԼԸ

Առաջադրանքներ՝

Տրված թիվը գրիր հայերեն տառով:

Պատասխանը գրիր հայերեն մեծատառով:

2 թիվը հայերեն տառերով գրվում է՝ 

Կատարիր գումարումը՝ Է+Դ:

Որպես պատասխան գրիր ստացված թիվը` 

Գտիր հայերեն տառերով գրված թիվը՝ Դ+Բ:

Պատասխան (գրիր թիվը)՝ 

Օգտվելով աղյուսակից՝ 833 թիվը ներկայացրու հայկական թվագրությամբ:


Պատասխան՝ ՊԼԳ

Դասարանական աշխատանք մաթեմատիկայից/01․11/

Առաջադրանքներ՝

1.Հետևյալ երկնիշ թիվը գրիր հայերեն տառով:

Պատասխանը գրիր հայերեն մեծատառով:

70 թիվը հայերեն տառերով գրվում է Հ

2. Քանի՞ հայերեն տառերի միջոցով է գրվում հետևյալ երկնիշ թիվը՝ 30:

Պատասխան՝ 30 թիվը գրվում է  1 3 2  հայերեն տառով:

3. Պարզիր, թե ո՞ր հայերեն տառն է ստացվում՝ Ե+Բ=Է

Պատասխան (հայերեն մեծատառը)՝ Է

4. Հետևյալ թիվը գրիր հայերեն մեծատառերով:

Պատասխան՝ 15 = ԺԵ

5. Հետևյալ թիվը գրիր հայերեն մեծատառերով:

Պատասխան՝ 22 թիվը հայերեն տառերով գրվում է : ԻԲ

6. Տրված թվերը քեզ կօգնեն կռահել համապատասխան տառերը: Վերծանիր ծածկագրերն ու կտեսնես, թե որ մրգերն են թաքնված ծածկագրերի տակ:

Ծածկագիր՝ 400։7000։1000

Ծածկագիր՝ 4 ; 5; 90; 80

Ծածկագիր՝ 2000; 5; 5000; 60; և ; 20; 30

Պատասխան՝ նուռ

Պատասխան՝դեղձ

Պատասխան՝ սերկևիլ

ԱՐԵԳԱ

1 + 5000 + 5 + 3 + 1 = 5010

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

70 + 600 + 3000 + 70 + 1 + 400 + 400 + 20 + 2000 + 300 + 1 + 400 = 7262