Կույրերի կարծիքը

Օրը ցերեկով

Երեք-չորս հոգով

Կույրերը եկան

Փղին դեմ ընկան։

Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,

— Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։

Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝

— Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։

Երրորդի ձեռը կնճիթն էր ընկել.

— Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։

Մինչդեռ չորրորդը պոչիցը բռնած

Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.

-Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։

Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։

Չէ՛, պատ է,- չէ, կոճղ- չէ, օձ է,- չէ, թոկ…

Ու աղմկելով ամեն մինը ջոկ,

Ինչպես որ եկել

Դեմ էին ընկել,

Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կրկինՍարի պես փիղը պարզ լուսի տակին։

Հարցեր և առաջադրանքներ

1. Առակը համառոտ պատմի՛ր:

2. Ի՞նչ է սովորեցում առակը:

Առակը մեզ սովորեցնում է այն, որ հաճախ մարդիկ չեն տեսնում ակնհայտը և իրենց սխալ մտքերն են արտահայտում։ Եթե վստահ չես, կարծիք մի՛ հայտնիր։

3․ Ի՞նչ կպատահեր, եթե կույրերը փղի փոխարեն սիրամարգի հանդիպեին:

Եթե կույրերը հանդիպեին սիրամարգի, նրանցից մեկը կկարծեր, թե պոչը փափուկ բան է, մյուսը կմտածեր, թե կտուցը փուշ է, երրորդը կասեր, որ վիզ կեռ է, իսկ չորրորդը կասեր, որ փորը բարձ է։

4. Շարունակի՛ր ըստ օրինակի.

Երկու – երկրորդ

Երեք — երրորդ

Ութ — ութերորդ

Չորս – չորրորդ

Վեց – վեցերորդ

Յոթ – յոթերորդ

Մեկ – առաջին

Դասարանական աշխատանք մաթեմատիկայից/30․11/

Լրացրո՛ւ աղյուսակի դատարկ վանդակները:

նախորդող թիվըթիվըհաջորդող թիվը
 153154 155
 319320 321
 499500 501
 940941 942
 139140 141
 849850 851

2.Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

240 : 40 + 360 : 40 + 120 : 4 + 400 : 4 = 145
800 : 80 + 640 : 80 + 320 : 8 + 160 : 8 = 76
700 : 7 — 420 : 7 — 350 : 70 — 630 : 70 = 26
810 : 9 — 360 : 9 — 270 : 9 — 90 : 9 = 19

3.Լուծի՛ր խնդիրները:

Ա. Նարեն գնեց 2 մատիտ և վճարեց 80 դրամ: Որքա՞ն դրամ պետք է վճարի Նարեն 5 մատիտ գնելու համար:

Լուծում

80 ։ 2 = 40 դրամ մեկ հատի համար

5 x 40 = 200 դրամ հինգ հատի համար

Պատասխան՝ 200 դրամ

Բ. Արեգը գնեց 4 կոնֆետ և վճարեց 80 դրամ: Որքա՞ն դրամ պետք է վճարի Արեգը նույն կոնֆետից 2 հատ գնելու համար:

Լուծում

80 ։ 4 = 20 դրամ մեկ հատի համար

20 x 2 = 40 դրամ երկու հատի համար

Պատասխան՝ 40 դրամ

4.Ժամը քանի՞սն է:

ժամացույցՕրվա մասժամը
1-ին ժամացույցերեկո 21։00
2-րդ ժամացույցառավոտ 09։30
3-րդ ժամացույցառավոտ 10։15
4-րդ ժամացույցերեկո 21։45

Ցտեսություն, աշուն🍁

— Աշուն, ես գիտեմ, որ դու գնում ես, դրա համար ուզում եմ քեզ մի քանի խոսք ասել։

Մենք քեզ շատ կկարոտենք։ Դու մեզ համար բերեցիր գեղեցկություն, դեղնած ծառեր, անձրևներ☔, իսկ հիմա քո հետ տանում ես չվող թռչուններ🐤, տաք եղանակ, քնած կենդանիներ🐅։ Ես սիրում եմ քո տված հյութալի մրգերը🍎, տերևները դեղնած, քամիները սուլող, պաղ օդը🍂։ Անհամբեր սպասում եմ, թե երբ ես գալու, քանի որ աշնանը իմ ծնունդն է🍰։ Ցտեսություն աշուն։

Սիրով՝ Արեգա