Կույրերի կարծիքը

Օրը ցերեկով

Երեք-չորս հոգով

Կույրերը եկան

Փղին դեմ ընկան։

Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,

— Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։

Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝

— Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։

Երրորդի ձեռը կնճիթն էր ընկել.

— Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։

Մինչդեռ չորրորդը պոչիցը բռնած

Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.

-Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։

Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։

Չէ՛, պատ է,- չէ, կոճղ- չէ, օձ է,- չէ, թոկ…

Ու աղմկելով ամեն մինը ջոկ,

Ինչպես որ եկել

Դեմ էին ընկել,

Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կրկինՍարի պես փիղը պարզ լուսի տակին։

Հարցեր և առաջադրանքներ

1. Առակը համառոտ պատմի՛ր:

2. Ի՞նչ է սովորեցում առակը:

Առակը մեզ սովորեցնում է այն, որ հաճախ մարդիկ չեն տեսնում ակնհայտը և իրենց սխալ մտքերն են արտահայտում։ Եթե վստահ չես, կարծիք մի՛ հայտնիր։

3․ Ի՞նչ կպատահեր, եթե կույրերը փղի փոխարեն սիրամարգի հանդիպեին:

Եթե կույրերը հանդիպեին սիրամարգի, նրանցից մեկը կկարծեր, թե պոչը փափուկ բան է, մյուսը կմտածեր, թե կտուցը փուշ է, երրորդը կասեր, որ վիզ կեռ է, իսկ չորրորդը կասեր, որ փորը բարձ է։

4. Շարունակի՛ր ըստ օրինակի.

Երկու – երկրորդ

Երեք — երրորդ

Ութ — ութերորդ

Չորս – չորրորդ

Վեց – վեցերորդ

Յոթ – յոթերորդ

Մեկ – առաջին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով