ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ ՕՐԱՑՈՒՅՑ📅

Օրացույց պատրաստելու համար անհրաժեշտ է ունենալ մկրատ, գունավոր թուղթ, գծամատիտ, կամ գրիչ։ Նախ վերցնում ենք ցանկացած գույն ու այն կտրում ենք տափակ ափսեի չափ և վրան գրում շաբաթվա օրերը։ Հետո կտրում ենք ավելի փոքր շրջան։ Վրան գրում ենք մեկից մինչև երեսունմեկ թվերը։ Ապա կտրում ենք լայն բաժակի չափով ևս մի շրջան ու գրում մանր, բայց տեսանելի ամիսները։ Վերջի շրջաի վրա գրում ենք տարվա եղանակները, ապա պատրաստում ենք սլաք ինչպես տրված է նկարում։ Օրը փոխելու դեպքում պետք է շարժել ամսաթվի և շաբաթվա օրերի շրջանները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով