Ճամփորդապատում (Բջնի ամրոց)

Մենք դասարանով գնացել ենք Բջնիի ամրոց՝ հաղթահարել բարձունք, հասել գագաթին և լուսանկարվել: Մենք ուսուցչուհու հետ եռյակներով մտանք մի տուն, որը փոքրիկ էր, բայց շատ խորը։ Մեր ուսուցչուհին մեզ պատմեց, որ այդ տան մեջ թագավորները պաշտպանվել են թշնամուց, միևնույն ժամանակ եղել է գաղտնուղի՝ բոլոր զինվորների համար։ Գագաթի դրոշի մոտ երգել ենք «Երի, երի, երի ջան» և «Սար-սար» երգերը։ գնացինք մի հաճելի տեղ, նախաճաշեցինք, խաղացինք՝ Վոլեյբոլ, Որսորդ-բադեր, Անուն գոռոցի։ Այնուհետև հավաքեցինք շրջակա տարածքի աղբը։ Հետո գնացել ենք Սբ․ Աստվածածին եկեղեցի, երգեր երգել։ Դրանք էին՝ «Մանկական աղոթք», «Սուրբ Աստված», «Այբ բեն գիմ» և Հարավային դպրոցի հիմնը։ Երգելուց հետո, եկեղեցում մոմ ենք վառել։ Դուրս եկանք եկեղեցուց և վերադարձանք ավտոբուսով Երևան։ Դպրոցում եղանք ժամը 15։50-ին, մի փոքր հանգստացանք և գնացինք տուն։ Շատ հետաքրքիր ճամփորդություն ունեցանք։

Continue reading »