Լեզվագործունեություն

Կարդա՛, ընդգծված բառերը գրի՛ր թվերով։

Լուսինը Երկրին ամենամոտ գտնվող երկնային մարմինն է։ Երկրի ու Լուսնի միջև եղած հեռավորությունը փոփոխվում է երեք հարյուր հիսունվեց հազարից մինչև չորս հարյուր վեց հազար կիլոմետրի սահմաններում։

Լույսից զարմանալի բան, երևի թե չկա։ Նա սլանում է բնության մեջ հնարավոր ամենամեծագույն արագությամբ՝ վայրկյանում երեք հարոյւր հազար կիլոմետր։

Գորտերն առաջին կենդանիներն են, որ հազար ինը հարյուր վաթսունմեկ թվականին սովետական տիեզերանավով Տիեզերք բարձրացան և ետ վերադարձան։

Լուսինը Երկրին ամենամոտ գտնվող երկնային մարմինն է։ Երկրի ու Լուսնի միջև եղած հեռավորությունը փոփոխվում է 356․000-ից մինչև 406․000 կիլոմետրի սահմաններում։

Լույսից զարմանալի բան, երևի թե չկա։ Նա սլանում է բնության մեջ հնարավոր ամենամեծագույն արագությամբ՝ վայրկյանում 300․000 կիլոմետր։

Գորտերն առաջին կենդանիներն են, որ 1961 թվականին սովետական տիեզերանավով Տիեզերք բարձրացան և ետ վերադարձան։

Կարդա պատմությունը։ Դուրս գրի՛ր, թե ի՞նչ նոր բան սովորեցիր։

Սա պատմություն է նախնադարյան մարդու մասին։

Մարդն ապրել է քարանձավում, ժայռերի մեջ։ Իր բնակավայրը տաքացրել է խարույկով։ Նա զբաղվել է որսորդությամբ։ Որսած միսը խորովել է խարույկի վրա, իսկ մորթին հագուստ է արել։ Որսորդությունը հեշտ գործ չի եղել, և որպեսզի մարդն իր գոյությունը պահպանի, ապրել է մյուսների հետ՝ խմբերով, որն առաջնորդել է ամենափորձված ու քաջ որսորդը։

Ես սովորեցի, որ առաջ ոչ մի բան չի եղել ու մարդիկ որս անելով են ապրել։

Գրի՛ր աղջիկների անուններ, որոնք նաև ծաղկի անուն են։

Մանուշակ, Շուշան, Հասմիկ, Լիլիա, Ժասմինա։

Պատմությունն ընդարձակի՛ր նախադասությունների մեջ բառեր ավելացնելով։

Մեքսիկայում մի ծաղիկ կա, որին տեսնողը վախից ուշաթափվում է։ Ուշաթափվողներից մեկը պատմել է, որ ծառի վրա չռված մատներով, սարսափելի մեծ-մեծ թաթեր է տեսել։ Ուշքի գալուց հետո մոտեցել է ու տեսել է, որ ո՛չ մի թաթ էլ չկա, ծաղիկներ են։

Մեքսիկայում մի կախարդական ծաղիկ կա, որին տեսնողը վախից միանգամից ուշաթափվում է։ Ուշաթափվողներից մեկը բոլորին պատմել է, որ հաստաբուն ծառի ճյուղի վրա չռված մատներով, սարսափելի մեծ-մեծ թաթեր է տեսել։ Մի ժամ անց ուշքի գալուց հետո մոտեցել է ու տեսել է, որ ո՛չ մի մեծ ու սարասփելի թաթ էլ չկա, գեղեցիկ ծաղիկներ են ու հասկացել է, որ տեսիլք էր։

Մեկ բառով գրի՛ր։

անուշ հոտ ունեցող-անուշահոտ

կարճ հասակ ունեցող-կարճահասակ

վարդի գույն ունեցող-վարդագույն

բարի սիրտ ունեցող-բարեսիրտ

թանկ գին ունեցող-թանկագին

թանկ արժեցող-թանկարժեք

ցածր հասակ ունեցող-ցածրահասակ

խաղաղություն սիրող-խաղաղասեր

կանաչով զարդարված-կանաչազարդ