Իմ գրքերը Ուսումնական արձակուրդի ընթացքում

Կարդացած գրքերը՝

Պատմությունը պատմում է մի չարաճճի տղայի և իր ընկերների մասին։ Թոմ Սոյերը շատ ծույլ էր ու հաճախ էր բարկացնում մորաքույր Փոլլիին։ Տղան մի օր տեսնում է իրենց քաղաքի դատավորի աղջկան՝ Բեքիին ու սիրահարվում, սկսում ծամածռություններ անել գրավիչ լինելու համար և վերջի վերջո նրան հաջողվում է գրավել աղջկա ուշադրությունը։ Մարկ Տվենը նաև գիրք է գրել Թոմ Սոյերի ընկերոջ՝ Հեքլբերի Ֆինի մասին, ով թափառական երեխա էր։ Խորհուրդ եմ տալիս կարդալ այս գիրքը։

Continue reading »

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Continue reading »

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Continue reading »

Գիտե՞ք, որ գարուն է արդեն

Շատ տարիներ առաջ, երբ մեր ապուպապերը ողջ էին, Երկրի փոխարեն կար մի մոլորակ, անունը՝ Ձմեռ։ Այնտեղի սառցե ուրվականները՝ մոլորակի բնակիչները, ուզում էին մի կախարդի խնդրել, որ իրենց համար եղանակը տաքանա։ Սակայն կախարդը պատասխանեց․

— Ես ձեզ մի հանելուկ կասեմ, եթե գուշակեք Ամառն էլ, Գարունն էլ, Աշունն էլ ձերն է։

Ի՞նչ անեին ուրվականները, երեք եղանակների մասին ոչինչ չգիտեին և ստիպած համաձայնվեցին։ Իսկ կախարդը, սկսեց իր հանելուկը․

— Ի՞նչն է, այնքան երկար տևում,

Ամիսների հետ անցնում գնում,

Գարուն, Ամառ գիրկն առած,

Ձմեռ, Աշուն թևի տակ,

Պտտվում է թև առած։

Մեկ ժամ է անցնում ու հանկարծ բնակիչներից մեկը ասում է․

— Դուք ինչպե՞ս գլխի չնկաք։ Պատասխանը տարին է, որի համար մենք եկել ենք։

— Ահա դուք պատասխանեցիք հանելուկին,- ասաց կախարդը,- իսկ հիմա, խնդրում եմ գնացեք։

Ուրվականները վերադառնում են և պատմում իրենց գլխին եկածը։ Մոլորակում բոլոր կողմերից լսվում էր «Գիտե՞ք գարուն է արդեն» արտահայտությունը։ Իսկ թե ինչ եղավ մոլորակի հետ, դուք արդեն գիտեք, որովհետև այդ մոլորակում եք ապրում։

Ինչպես ճանաչեցի Հ․ Թումանյանին

Ողջույն, ես Արեգան եմ՝ արդեն 4-րդ դասարան։ Այս հրապարակման մեջ կտեսնեք և կիմանաք ինչպես ծնվեց Թումանյանը իմ սրտում։

Continue reading »