Ինչպես ճանաչեցի Հ․ Թումանյանին

Ողջույն, ես Արեգան եմ՝ արդեն 4-րդ դասարան։ Այս հրապարակման մեջ կտեսնեք և կիմանաք ինչպես ծնվեց Թումանյանը իմ սրտում։

Բոլորն էլ սիրում են հեքիաթներ լսել։ Երբ փոքր էի, ծնողներս ինձ պատմում կամ կարդում էին Թումանյանի հեքիաթներից, ամենաշատը Պոչատ Աղվեսը։ Ես այդ հեքիաթը անգիր սովորեցի։

Երբ արդեն եկավ մանկապարտեզ գնալու ժամանակը, ես ավելի շատ հեքիաթներ լսեցի։ Քույրիկիս «Հեքիաթների մոլորակ» շարքի գրքերից նաև նվիրել էինք Հովհաննես Թումանյանինը։

Դարձա վեց տարեկան, գնացի դպրոց ու արդեն ավելի շատ բաներ գիտեի նրա մասին։ Դասարանով գնացինք նրա տուն-թանգարանը, բայց ես փոքր ժամանակ էլի եմ գնացել։

Երկրորդ դասարանում սկսեցինք հորինուկներ և վերլուծություններ գրել։ Իսկ երրորդ դասարանում արդեն սկսեցինք տեղեկություններ հավաքել։ Չորրորդ դասարանում անցանք պատմվածք Մայրը։

Վստահ եմ, որ գիտեք փետրվարի 19-ին նշվող գրքերի տոնի մասին։ Այսօր իհարկե դասարանում նշեցինք այդ տոնը և ես նվիրեցի Թումանյանի բալլադները, ստացա Թումանյանի բալլադներ, պատմվածներ և պոեմներ հավաքածուն։

Թումանյանը հեքիաթներ, պոեմներ, բանաստեղծություններ, պատմվածքներ է գրել, որոնք երգեր են դարձել դրանցից են՝ «Ամպի տակից», «Համբարձման առավոտ», «Ախ ինչ լավ են սարի վրա», «Կաքավիկը»։

Դե հուսով եմ՝ դուք չեք մոռանա Հովհաննես Թումանյանին՝ հայ ամենահայտնի գրողներից մեկի մասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով