․․․Եվ երբ դադարեց

…Եվ երբ դադարեց հեծկլտանքը քո—
Մարած աչքերով նստեցիր ինձ մոտ:
Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ երեկո:
Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ առավոտ:

Եվ երբ նայեցիր աչքերով մեռած
Տրտում, հոգևար՝է, կծկված հոգուս —
Հասկացա՜ հանկարծ, որ թե մութ, թե լույս՝
Երկո՜ւսն էլ չկան, երկուսն էլ — երազ…

Ո՛չ մութ կար, ո՛չ լույս: Ո՛չ հրդեւ, ո՛չ ձյուն:
Մշուշում միայն, մեր հոգու վրա
Թևերն էր փռել մի անտես թռչուն
Ու դողո՛ւմ էին թևերը նրա…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով