Գիտե՞ք, որ գարուն է արդեն

Շատ տարիներ առաջ, երբ մեր ապուպապերը ողջ էին, Երկրի փոխարեն կար մի մոլորակ, անունը՝ Ձմեռ։ Այնտեղի սառցե ուրվականները՝ մոլորակի բնակիչները, ուզում էին մի կախարդի խնդրել, որ իրենց համար եղանակը տաքանա։ Սակայն կախարդը պատասխանեց․

— Ես ձեզ մի հանելուկ կասեմ, եթե գուշակեք Ամառն էլ, Գարունն էլ, Աշունն էլ ձերն է։

Ի՞նչ անեին ուրվականները, երեք եղանակների մասին ոչինչ չգիտեին և ստիպած համաձայնվեցին։ Իսկ կախարդը, սկսեց իր հանելուկը․

— Ի՞նչն է, այնքան երկար տևում,

Ամիսների հետ անցնում գնում,

Գարուն, Ամառ գիրկն առած,

Ձմեռ, Աշուն թևի տակ,

Պտտվում է թև առած։

Մեկ ժամ է անցնում ու հանկարծ բնակիչներից մեկը ասում է․

— Դուք ինչպե՞ս գլխի չնկաք։ Պատասխանը տարին է, որի համար մենք եկել ենք։

— Ահա դուք պատասխանեցիք հանելուկին,- ասաց կախարդը,- իսկ հիմա, խնդրում եմ գնացեք։

Ուրվականները վերադառնում են և պատմում իրենց գլխին եկածը։ Մոլորակում բոլոր կողմերից լսվում էր «Գիտե՞ք գարուն է արդեն» արտահայտությունը։ Իսկ թե ինչ եղավ մոլորակի հետ, դուք արդեն գիտեք, որովհետև այդ մոլորակում եք ապրում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով