Մաթեմատիկայի Դեկտեմբերյան հաշվետվություն

Սիրելի սովորողներ, կազմեք դեկտեմբեր ամսվա հաշվետվություն՝ պատասխանելով հետևյալ հարցերին․

  • Պարտաճանաչ կատարե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքները։
Continue reading »

Ուրախ հայոց լեզու

Բառաշարքի բառերը, բացի մեկից, նույն ընտանիքից են։ Ո՞րն է օտարը։

Ա. պահարան, սեղան, մահճակալ, բազմոց, թեյնիկ
Բ. Արագած, Արփա, Աժդահակ, Արմաղան, Հատիս
Գ. Գյումրի, Վանաձոր, Աշտարակ, Գեղանիստ, Աբովյան
Դ. վարդ, եղրևանի, վարդակակաչ, եղևնի, մանուշակ
Ե. ընձառյուծ, աղվես, նապաստակ, արջ, վագր
Զ. ազնվամորի, ելակ, հաղարջ, հապալաս, ծիրան:

Continue reading »

Կաղանդի Վիպակ

Խեղճ կինը չիմացավ, թե ինչպես օրն իրիկուն եղեր էր, այնչափ անզգալի սահեր էին ժամերը: Առտվնե ի վեր նստած պատուհանին առջև` որուն ծակուծուկեն դեկտեմբերի պաղ հովը ներս կմխվեր սուր դանակի մը պես ու կմտներ իր արդեն մսկոտ մարմնին մեջ` Սուրբիկ գրեթե չէր շարժած տեղեն: Պատառբզիկ բազմոցին անկյունը կծկտած` բոլոր օրը անցուցեր էր դիտելով իրենց դեմը գտնված ունևոր ընտանիքի մը բնակարանը եկող — գնացողները ու հոն տիրած իրարանցումը, և այնչափ թաղված էր այդ տեսակ մը հայեցողության մեջ, որ գրեթե ալ չէր զգար ցուրտը:

Continue reading »

Գործնական քերկանության տրամաբանական առաջադրանքներ

Առաջին նյութ

1. — Արո՛ւս, պիտակները խամրել են:  Նախկինում ի՞նչ գույն ունեին պիտակները:

Սպիտակ

 Պատասխանը թաքնված է ընդգծված նախադասության մեջ: Ա. դեղին Բ. կանաչ Գ. գորշ Դ. սպիտակ Ե. ծիրանի:

Continue reading »

Գործնական քերականություն

Ամառ էր, հրաշեկ ամառ:Օգոստոսյան արևը հավաքել էր իր շողերը և կախվել արևմուտքում: Աղբյուրի մոտ կանգնած էր Անին: Նա հոնքերը կիտել ու մտքերի մեջ էր ընկել: Շուրջբոլորը տխուր լռություն էր տիրում: Վերջապես կապույտ երկնքում երևաց լուսինը: Նրա կլոր սկավառակը լուսավորեց շրջակայքը: Անին հայացքն ուղղեց լուսնի արծաթե շողերի տակ գծագրվող Մասիսներին: Ապա հիացմունքով նայեց լուսնի լույսով ողողված բարդիներին, և նրանց վրա բույն դրած արագիլներին:

Continue reading »