Սովորի՛ր անգիր
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:
Առաջադրանքներ
- Ի՞նչ ես զգում բանաստեղծությունը կարդալիս։
Ես զգում եմ, որ այն փոխում է ընթերցողի կարծիքը անկախ նրանից հայ է, թե ոչ։ Այն բացատրում է Հայաստանը ինչ դառը, բայց միևնույն ժամանակ ինչ լավ կյանք է ապրել։
- Քո կարծիքով հայրենիքի նկատմամբ սերն ինչպե՞ս պետք է արտահայտել։
Միայն խոստովանություններն ու խոսքերը բավական չեն, պետք գնաս օրինակ պատերազմին մասնակցելու, ցույց տալով քո զոհաբերությունը հայրենիքի նկատմամբ։ Պետք է լավ վերաբերվես քո երկրին, աղբ չթափես, չվնասես։
- Ինչո՞ւ է հեղինակը բանաստեղծության մեջ շարունակ նույն տողը կրկնում։
Այդպես է անում, որ ցույց տա ամեն Հայաստան ասելու ուժը:
- Տեքստից դուրս գրեք բոլոր այն բառերը, որոնք հոգնակի թվով են գործածված։
Այտեր, ծնկներ, աչքեր, թևեր։