Իմ ամառը — Արփի լիճ

Արփի լիճը գտնվում է ՀՀ Շիրակի մարզում՝ Թուրքիայի և Վրաստանի սահմանին։ Լիճ գտնվում է ամենահյուսիսային մասում։ Նախկինում Արփին փոքր լիճ էր, 4,5 ք. կմ մակերեսով և 1,6 մ խորությամբ: Լճի ջրերը գոյանում էին մոտակա լեռնային աղբյուրներից, գետակներից ու ձնհալից:

Արփի լճից սկիզբ է առնում Ախուրյան գետը: Նախկինում լիճը փոքր է եղել, բայց մարդիկ արհեստական մեծացրել են։ Լիճը ընդլայնելուց հետո,  այն դարձավ երկրորդ ամենամեծ ջրային ավազանը Հայաստանում, Սևանից հետո: Արփի լճի ջուրն օգտագործվում է ոռոգման և էներգիա ստանալու համար: Արփի լճի տարածքը հասավ մինչև 22 ք. կմ, ջրի ծավալը՝ մինչև 100 խորանարդ կիլոմետր, իսկ լճի միջին խորությունը հասավ 4 մետրի:

Արփի լճում հավես էր։ Մենք տեսանք մի պապիկի, ով ձուկ էր որսում։ Նա թույլ տվեց, որ մենք էլ փորձենք։ Նաև ոտքերը թրջեցինք ջրի մեջ։ Շատ հաճելի ժամանակ անցկացրեցինք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով