Իմ ամառը — Արփի լիճ

Արփի լիճը գտնվում է ՀՀ Շիրակի մարզում՝ Թուրքիայի և Վրաստանի սահմանին։ Լիճ գտնվում է ամենահյուսիսային մասում։ Նախկինում Արփին փոքր լիճ էր, 4,5 ք. կմ մակերեսով և 1,6 մ խորությամբ: Լճի ջրերը գոյանում էին մոտակա լեռնային աղբյուրներից, գետակներից ու ձնհալից:

Արփի լճից սկիզբ է առնում Ախուրյան գետը: Նախկինում լիճը փոքր է եղել, բայց մարդիկ արհեստական մեծացրել են։ Լիճը ընդլայնելուց հետո,  այն դարձավ երկրորդ ամենամեծ ջրային ավազանը Հայաստանում, Սևանից հետո: Արփի լճի ջուրն օգտագործվում է ոռոգման և էներգիա ստանալու համար: Արփի լճի տարածքը հասավ մինչև 22 ք. կմ, ջրի ծավալը՝ մինչև 100 խորանարդ կիլոմետր, իսկ լճի միջին խորությունը հասավ 4 մետրի:

Արփի լճում հավես էր։ Մենք տեսանք մի պապիկի, ով ձուկ էր որսում։ Նա թույլ տվեց, որ մենք էլ փորձենք։ Նաև ոտքերը թրջեցինք ջրի մեջ։ Շատ հաճելի ժամանակ անցկացրեցինք։

Իմ ամառը — Սևանա լճում

Ես շատ եմ սիրում լողալ։ Ամառը հաճախ գնում ենք Սևանա լիճ։ Մենք գնում ենք մեր քույրիկի կամ եղբոր հետ։ Լողալուց հետո սիրում ենք փոքրիկ լողավազան սարքել փորելով ավազը։