Ճամփորդապատում-«Փոքրիկ Էյնշտեյն👨‍🔬»

Մենք գնացել ենք թանգարան։ Այնտեղ շատ հետաքրքիր էր, կային ինտերակտիվ խաղեր։ Մենք տեսանք զարմանալի ցուցանմուշներ, օրինակ՝ թե ինչպես է մեր մարմինը անտեսանելի թվում կամ ինչպես են հին ժամանակներում մուլտֆիլմ ստեղծել։ Այնտեղ կար շատ մեծ սեղան և աթոռ։ Երբ ես նստում էի բարձր աթոռին չէի հասնում սեղանին։ Մենք պարզեցինք, որ հոսանք հաղորդիչ ենք և երբ իրար ձեռք բռնում ենք լույսը վառվում էր, պարզեցինք որ ձայնի չափման միավորը դեցիբելն է, սովորեցինք, որ բաց հոսանքի դեպքում հոսանքը չի անցնում, իսկ եթե ածխաթթու գազը սառեցնենք և դիպչենք, այն կայրի կրակի կամ եռման ջրի պես։ Դա իմ կյանքի ամենահետաքրքիր թանգարանն էր։ Մեզ նաև տվեցին վկայական📔 Մենք գնում ենք շատ հետաքրքիր ճամփորդություններ և սա դրանցից մեկն է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով