Թարգմանչական մուլֆիլմ

https://www.youtube.com/watch?v=Czi9nj5YsHk

Արի տեսնենք ինչ կա պատուհանից դուրս։ Արդեն ձմեռ է, տես ինչ գեղեցիկ է։ Գալիս է սպիտակ և փափուկ ձյուն։ Ձյունը նստում է ծառերի, տանիքների, ավտոմեքենաների, ճանապարհի և անցորդների վրա։ Փողոցների վրա հայտնվեցին ձյունը մաքրող սարքեր, որպեսզի ավտոմեքենաները հանգիստ երթևեկեն, իսկ մարդիկ մայթով կարողանան քայլել։ Իսկ դու գիտե՞ս, թե ինչով կարելի է ձմռանը զբաղվել։ Կարող ենք սահել սահնակով, դահուկներով և չմուշկով։ Կարող ենք ձնե գնդերից պատրաստել ձնեմարդ։ Դա շատ լավ գաղափար է։ Կարող ենք խաղալ ձնագնդիկ։ Ձմեռը հրաշալի եղանակ է։

«Մոռացկոտ դդումը» հորինուկ

Սա մի պատմություն է մոռացկոտ դդումի մասին։

Կար-չկար մի դդում, բայց նա շատ մոռացկոտ էր։ Նա մոռանում էր ընկերներին, ընտանիքը, իր գույնը, տեսքը։ Մի օր նա զբոսնում էր այգում և հանկարծ իր մոռացկոտության պատճառով մոլորվեց։ Նա քայլում էր, հոգնել էր երկար ճանապարհից, արդեն հասել էր անտառ ու վախենում էր։ Այնտեղ դդումներ էին շրջում, բայց գազազած։ Դդումը վախեցած ասաց․

— Դուք ովքե՞ր եք, ես ձեր մասին չեմ լսել։

Իսկ նրանք պատասխանում են․

— Մենք վայրի դդումներն ենք։ Մեզ բռնել են մարդիկ։

Նրանք ընկերացան, բայց էլի դդումիկը մոռացավ իր ընկերներին և վախենալով նրանցից հեռացավ, իսկ ընկերները հետևից գնացին։ Նրանք մոռացկոտ դդումին սովորեցրեցին չմոռանալ։ Մեր դդումը միևնույն է մոռանում էր։ Ընկերները նրան օգնում էին չմոռանալ և նա սովորեց։ Այլևս չէր մոռանում, խառնաշփոթ չէր ստեղծում, ամեն ինչ լավ էր։ Նա էլ մոռացկոտ չէր, նրան անվանում էին խելացի դդում։

Հեքիաթը վերջացավ։😄🎃