Լրացուցիչ աշխատանք մաթեմատիկայից/13․10/

Լուծի՛ր խնդիրները․

ա/ Հաշվի՛ր հավասարակողմ եռանկյան կողմի երկարությունը, եթե նրա պարագիծը 90 սմ է:

Լուծում՝

90։3=30

Պատ․՝ 30 սմ։

բ/ 72 սմ պարագծով քառանկյան երեք կողմերը իրար հավասար են, իսկ չորրորդ կողմի երկարությունը 12 սմ է: Հաշվի՛ր մյուս կողմերի երկարությունները:

Լուծում՝

72-12=60

60։3=20

Պատ․՝ 20 սմ։

գ/ Այգեպանն առաջին օրն հավաքեց 80 կգ ծիրան, իսկ երկրորդ օրը՝ 3 անգամ ավելի: Որքա՞ն ծիրան հավաքեց այգեպանն այդ երկու օրում:

Լուծում՝

80×3=240

240+80=320

Պատ․՝ 320 կգ

Հաշվիր արտադրյալը՝ օգտվելով բազմապատկման տեղախոխական հատկությունից.

3 x 8 x 3 = 72

2 x 6 x 2 x 10 = 240

3 x 60 x 3 = 540

20 x 8 x 3 = 480

2 x 8 x 3 x 10 = 480

Տրված թվերից առաջինը մեծացրու 7 անգամ, իսկ երկրորդը փոքրացրու 10 անգամ և գտիր ստացված թվերի գումարը:

70 և 480

7 x 70 = 490

480 : 10 = 48

Հաշվի՛ր արտադրայալը.

8 x (2 x 5) x 10 = 800

4 x (3 x 2)= 24

8 x (2 x 4)= 48 7 x (5 x 2) x 10= 700

Թափանցիկ Ջակոմոն

Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանցիկ, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում:
Բոլորը տեսնում էին, թե ինչպես է նրա արյունը շարժվում, ինչպես է նրա սիրտն աշխատում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:
Մի անգամ տղան սխալվեց ու սուտ ասաց: Ասաց ու մարդիկ կրակե գնդիկի նման մի բան տեսան նրա ճակատին: Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց, անհետացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ մի տառ սուտ չասաց: Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք ասաց: Բայց ի՜նչ գաղտնիք, ի՜նչ բան, բոլորը միանգամից տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց մի սև գունդ պտտվել: Բա՛:
Ժամանակ անցավ, տղան մեծացավ, մեծ տղա դարձավ, հետո տղամարդ: Առաջվա նման բոլորը հեշտ ու հանգիստ կարդում էին նրա մտքերը: Նա կարող էր բարձրաձայն չպատասխանել այն հարցերին, որ մարդիկ իրեն էին տալիս. մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը Ջակոմո դրեցին, բայց ժողովուրդը Թափանցիկ Ջակոմո էր ասում և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը իր նման բարի ու ազնիվ էին դառնում:
Դժբախտաբար այդ պետության ղեկավար դարձավ դաժան ու չար մի մարդ: Ժողովրդը վատ վիճակի մեջ ընկավ: Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին: Ով բողոքում էր, դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լուռ համբերում էր, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ բան լինել:
Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր, մեկ է, նրա մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր: Բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից, պատիժներից և ատում դաժան ղեկավարին:
Մարդիկ մտքում գաղտնի կրկնում էին Ջակոմոյի մտքերը:
Բռնակալն իմանում է այդ մասին, հրամայում է բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:
Հենց այդ ժամանակ էլ զարմանալի մի բան է պատահում: Ջակոմոյի բանտախցի պատերը հանկարծ թափանցիկ են դառնում, հետո թափանցիկ են դառնում միջանցքի պատերը, հետո՝ բանտի դրսի պատերը. ամբողջ բանտը ոնց որ ապակուց լիներ:
Մարդիկ անցնում էին բանտի մոտով, տեսնում էին Ջակոմոյին՝ իր բանտախցում նստած, և առաջվա նման կարդում էին նրա մտքերը:
Երբ գիշերն իջնում է, բանտն այնքան պայծառ է լուսավորում քաղաքը, որ բռնակալը հրամայում է փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, մեկ է, նա չի կարողանում հանգիստ քնել: Ինչ անենք, որ թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում: Փակված էր, բայց էլի նրանից ուժեղ լույս էր գալիս:
Գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն է, այն ավելի պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է բոլոր փոթորիկներից:

Արևի հոտ է գալիս, Համո Սահյան

Քո ձյունագեղ բարձունքից

Արևի հոտ է գալիս,

Աղբյուրներիդ արցունքից

Արևի հոտ է գալիս:


Փռվել է մութն անտառին,

Բռնել է ձոր ու կածան,

Բայց մամուռից ու սունկից

Արևի հոտ է գալիս:


Քարանձավներն են քրտնել

Ամայության սարսուռից,

Բայց նրանց քիվ ու քունքից

Արևի հոտ է գալիս:


Գիշերային իմաստուն

Առասպելի մեջ քնած:

Քարափիդ ծերպ ու ծունկից

Արևի հոտ է գալիս: