Առաջադրանքների փաթեթ

Ածական
Ամեն մի առարկա, լինի անձ, կենդանի, թե անշունչ մի իր, ունի իր հատկանիշները:

Առարկայի հատկանիշ (որպիսություն) ցույց տվող բառերը կոչվում են ածական կամ ածական անուն:

Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ գերազանցությունը:

Ածականը հիմնականում գործածվում է գոյականի հետ և պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:

Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս, քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույն ածանցներով:

Առաջադրանքներ

  • Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Քույր, եղբայր, մայր, հայր, տատիկ, պապիկ:

Բարեգութ, գեղեցիկ, քույր

Չարաճճի, փոքր եղբայր

Հոգատար, բարի մայր

Խելացի, հնարագետ հայր

Ծեր, աշխատասեր տատիկ

Զվարճասեր, ուժեղ պապիկ

  • Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ, վախ, քար, մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:

Անսիրտ, վախկոտ, քարոտ, մայրություն, երկնային, արևոտ, փայտե, լեռնային, փողոցական, երկաթե, օդային, ծաղկ, եղբայրություն, ոսկե, արծաթյա, ծովային, Ամերիկյան, Ֆրանսիական, Գերմանական:

  • Համապատասխան արմատներով կազմի՛ր բարդ ածականներ:

Օրինակ՝ հաստ + ա +բուն = հաստաբուն

թանկպահանջ
խիստառատ
սաղարթգին
հորդխիտ
աստղտերև
փուշզարդ
քաղցրվազ (ք)
արագհամ
գիրկբաց
  • Կազմի՛ր բառակապակցություններ:
ալեհերվարպետ
սրատեսկրակ
թեժծերունի
սլացիկարծիվ
հմուտբարդի
հորդանձրև
վարարկատակ
մեղմգետ
սրամիտհովիկ

Ալեհեր ծերունի, սրատես արծիվ, թեժ կրակ, սլացիկ բարդի, հմուտ վարպետ, հորդ անձրև, վարար գետ, մեղմ հովիկ, սրամիտ կատակ։

  • Ստացի՛ր ածանցավոր ածականներ:

Ա. դաշտ, ժանգ, փուշ, հարավ, կրակ, անկյուն, հանք:

ային — դաշտային, հարավային, անկյունային, հանքային

ոտ – կրակոտ, ժանգոտ, փշոտ

Բ. Գույն, վտանգ, հանճար, ահ, խորհուրդ, գլուխ, համ, ուժ, շուք:

ավոր – գունավոր, վտանգավոր, խորհրդավոր, գլխավոր, շքավոր

եղ – գունեղ, հանճարեղ ահեղ, համեղ, ուժեղ, շքեղ

Գ. Զարման(ք), հրաշ(ք), նախշ, փայլ, հույս, տոն, ժողովուրդ, վճիռ:

ական – տոնական, ժողովրդական, վճռական

ալի – զարմանալի, հրաշալի, հուսալի

ուն – նախշուն, փայլուն

  • Նախադասությունները կարդա՛ և պարզի՛ր, թե ի՞նչ դեր ունեն ածականին ավելացված ավելի, պակաս, ամենից բառերը:Դուրս գրիր այդ ածականները։

Կետերը ջրի տակ կարողանում են երկար մնալ՝ մեկից երկու ժամ: Ծովային կրիաներն ավելի երկար են դիմանում՝ երեք ժամ և ավելի: Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ ամենից երկար է մնում. նա կարող է մի քանի օր դուրս չգալ:

Պինգվիններն ընդհանրապես խոշոր թռչուններ են: Դրանց մեջ արքայական պինգվինն ավելի խոշոր է, քան մյուս տեսակի պինգվինները: Ամենից խոշորը կայսերական պինգվինն է, որը ամենից հաճախ հանդիպող տեսակներից է:

Օվկիանոսի ջրերն ամենուր աղի են: Բայց բևեռային շրջաններում ջուրը պակաս աղի է, քան մյուս տեղերում: Ամենից քիչ աղի է Բալթիկ ծովի ջուրը, իսկ ամենից շատ՝ Կարմիր ծովինն ու Պարսից ծոցինը:

Ավելի երկար, ամենից երկար, ավելի խոշոր, ամենից խոշոր, ամենից հաճախ, պակաս աղի, ամենից շատ

  • Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝ ամենից լավ — ամենալավ, լավագույն
ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն
փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ, գեղեցկագույն, բարձրագույն, ամենաազնիվ, ամենից հզոր, ամենից ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:

Լրացուցիչ աշխատանք

1․ Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրվածածականները: Տրված ու ստացվածտեքստերը համեմատի՛ր (ածականներըխոսքում ի՞նչ դեր ունեն):

Խոտավետ, լեռնային, հավերժական, կենդանական, բարձր, վայրի, մորուքավոր, անմատչելի, մշուշապատ:

Երբ վայրի տափաստաններից բարձրանում ենք դեպի խոտավետ մարգագետինները և գնում դեպի հավերժական ձյան սահմանը, լեռնային աշխարհն աղքատանում է: Կենդանական լեռնագագաթներին ամենից շատ անմատչելի ոչխարներն ու մորուքավոր քարայծերն են լինում: Նրանք սիրում են կանգնել բարձր ժայռերի կատարներին ու նայել հեռու՝ մշուշապատ սարերին ու դաշտերին:

Գոյական

Կարդա՛ և իմացի՛ր:

Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական:

Գոյականները  ցույց են տալիս անձ կամ իր:

Առարկա ասելով հասկանում ենք՝

1.իրեր, oրինակ՝  պատ, աթոռ, ծաղիկ,

2կենդանիներ, oրինակ՝արջ, կրիա,

 3.երևույթներ (ընդ որում, երևույթ ցույց տվող բառերը ոչ շոշափելի առարկաներն են),  oրինակ՝ երազանք, ամպրոպ և այլն,

 4.անձինք, oրինակ՝ մարդ, աղջիկ, այդ թվում՝

  • անձնանուններ, oրինակ՝ՀովհաննեսԹումանյան,
  • մասնագիտություն, զբաղմունք՝ oրինակ՝դերասան, որսորդ, դարբին, տնտեսուհի:

Գոյականները պատասխանում են ի՞նչ, ինչե՞ր, ո՞վ, ովքե՞ր հարցերին:

Անձ ցույց տվող գոյականներըվերաբերում են միայն մարդկանց և պատասխանում են ո՞վ, ովքե՞ր հարցերին: Օրինակ՝ տղա, Դավիթ, հայ, թոռնիկ, ընկեր, հայրիկ, Մհեր, բռնցքամարտիկ, վարորդ, որսորդ, ֆուտբոլասեր:

Իր ցույց տվող գոյականներըպատասխանում են ի՞նչ, ինչե՞ր հարցերին:

Իր ցույց տվող գոյականներին են պատկանում նաև այնպիսի բառեր, որոնց ցույց տված առարկաները հնարավոր չէ շոշափել, այլ կարելի է միայն զգալ: Օրինակ՝ ընկերներ և ընկերություն բառերը գոյականներ են: Նույնպիսի գոյականներ են մանկություն, ուսում, համբերություն, բախտ, մայրություն, հիացմունք և շատ ուրիշ բառեր:

Ություն, ում ածանցով բառերը գոյականներ են:

Առաջադրանքներ:

  • Խմբավորի՛ր:

Գունդ, գնդապետ, եգիպտացի, եգիպտացորեն, թիզ, թզուկ, կառք, կառապան, վաճառական, վաճառասեղան, ուղի, ուղևոր,հնդիկ, հնդկահավ, վերելք, վիրաբույժ, դերձակ, հացահատիկ, հացթուխ, խոհարար, խոհանոց, լուր, լրագիր, լրագրող, հետք, հետախույզ, օձ, օձիք:

Անձ ցույց տվող գոյականներԻր ցույց տվող գոյականներ
Գնդապետգունդ
Եգիպտացիեգիպտացորեն
թզուկթիզ
կառապանկառք
վաճառականվաճառասեղան
ուղևորուղի
հնդիկհնդկահավ
  • Տրված բառերից առանձնացրո՛ւ գոյականները:

տղա, սեղան, գեղեցիկ, բարի, կատակել, աղջիկ, արքայազն, չարաճճի, նկարել, նկար, մատիտ, սակայն, ուրախություն, անձրև, մայրիկ

տղա, սեղան, աղջիկ, արքայազն, նկար, մատիտ, ուրախություն, անձրև, մայրիկ

Ինչպե՞ս կասես մեկ բառով: Որոշի՛ր, թե կազմածդ գոյականներից յուրաքանչյուրը ցույց է տալիս ի՞ր, թե՞ անձ:

Փոքր նավ – նավակ

Ռազմական նավ – ռազմանավ

Նավի հրամանատար – նավապետ

Մարդ, որը վարում է նավը – նավավար

Նավ, որը լողում է ջրի խորքերում – սուզանավ

Նավի վրա ծառայող մարդիկ – նավաստի

Նավերի հանգստավայր – նավահանգիս

  • Յուրաքանչյուր բառից կազմի՛ր երկուական գոյական, որոնցից մեկը ցույց տա իր, մյուսը՝ անձ: Օրինակ՝ քար – քարհանք — քարտաշ

Օդ, տոմս, ժամ, փոստ, լող, քաղաք:

Օդանավ, օդաչու, տոմսարկղ, տոմսավաճառ, փոստատար, փոստարկղ, լողորոդ, լողավազան, քաղաքապետ, մայրաքաղաք

  1. «Մանկիկ, մայր, մանկություն, զավակ, որդի, գագաթ, առյուծ»բառերը գրիր համապատասխան շարքերում:

Ո՞վ-Մանկիկ, մայր, զավակ, որդի
Ի՞նչ-Մանկություն, գագթ, առյուծ

  1. Խմբավորի՛ր իմաստով մոտ բառերը՝ հոմանիշները:
սարսափհարձակում
ավարտտառապանք
գրոհբույր
տանջանքահ
հոտվճիռ
որոշումվերջ
բողոքհամբավ
ցավգանգատ
հռչակկսկիծ

Սարսափ-ահ

Ավարտ-վերջ

Գրոհ-հարձակում

Տանջանք-տառապանք

Հոտ-բույր

Որոշում-վճիռ

Բողոք-գանգատ

ցավ-կսկիծ

Հռչակ-համբավ

  • Խմբավորի՛ր հականիշները:
սկիզբօգուտ
հարգանքներում
վնասխավար
հաղթահարելվերջ
լույսպարտություն
պատիժարհամարհանք

Սկիզբ-վերջ

Հարգանք-արհամարանք

Վնաս-օգուտ

Հաղթահարել-պարտություն

Լույս-խավար

Պատիժ-ներում

Կարդա՛ և իմացի՛ր:

Հատուկ և հասարակ անուններ

Հատուկ անունները տրվում են միևնույն տեսակի առարկաները մեկը մյուսից տարբերելու համար: Հատուկ անուններ ունեն նաև գործարաններն ու հիմնարկները, գրական երկերը, թերթերն ու ամսագրերը:

Հատուկ անունները գրվում են մեծատառով՝ Եվրոպա, Աֆրիկա, Գերմանիա, Լոնդոն, Նեղոս և այլն:

Երկու և ավելի բառերից կազմված հատուկ անունները ճիշտ գրելու համար պետք է հիշել.

Առաջին բառը միշտ գրվում է մեծատառով՝ Սևանա լիճ, Արարատյան դաշտավայր, Կարմիր ծով, Հյուսիսային սառուցյալ օվկիանոս:

Մարդկանց տրվող հատուկ անուններում բոլոր բառերը գրվում են մեծատառով՝ Մեսրոպ Մաշտոց, Մխիթար Սեբաստացի և այլն:

Պետություններին տրվող հատուկ անուններում բոլոր բառերը գրվում են մեծատոռվ՝ Հայաստանի Հանրապետություն, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն և այլն:

Առաջադրանքներ

  1. Շարքից առանձնացրու հատուկ գոյականները:

մարդ, Վարդուհի, Արագած, սեղան, սար, Երևան, մայրիկ, թագավոր, թագավորություն, Հովհաննես Թումանյան:

Վարդուհի, Արագած, Երևան, Հովհաննես Թումանյան

  1. Գրիր 5 հատուկ, 5 հասարակ գոյական։

Էմմա, Արեգ, Դանիել, Լոնդոն, Ամերիկա

Ֆիլմ, դերասան, գեղարվեստ, դպրոց, դեղաթուրM։

 13. Խմբավորի՛ր հատուկ անուններն ըստ օրինակի:

Օշական, Գառնի, Բյուրական — գյուղ

Արաքս, Վանաձոր, Աղայան, Սյունիք, Դեբեդ, Կոտայք, Աղստև, Թումանյան, Տավուշ, Երևան, Հրազդան, Կապան, Որոտան, Խնկոյան, Դիլիջան, Արփա, Գյումրի:

Քաղաք – Վանաձոր, Երևան, Հրազդան, Կապան, Դիլիջան, Գյումրի

Գրող – Աղայան, Թումանյան, Խնկոյան

Մարզ – Սյունիք, Կոտայք, Տավուշ

Գետ — Արաքս, Դեբեդ, Աղստև, Որոտան, Արփա

  1. Շարունակի՛ր ըստ օրինակի:

Լույս- Լուսիկ

Շող, գառ, թագ, նազ, վարս, վարդ, սաթ, լուսին, խաչ:

Շողիկ, Գառնիկ, Թագուհի, Նազիկ, Վարսիկ, Վարդուհի, Սաթիկ, Լուսինե, Խաչիկ

  1. Յուրաքանչյուր բառով կազմի՛ր երկուական նախադասություն, որոնցից մեկում այն հանդես գա որպես հասարակ, մյուսում՝ հատուկ անուն:

Արփի, վահան

Արփին շատ է սիրում զբոսնել այգում։

Արփին շողում է երկնքում։

Վահանը երեկոյան բակում խաղում էր։

Զինվորները պատերազմից առաջ խնդրեցին, որ իրենց վահաններ տան։

Կարդա՛ և իմացի՛ր:

Գոյականի թիվը

Գոյականն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի:

Գոյականի եզակի թիվը ցույց է տալիս մեկ առարկա և պատասխանում է ո՞վ, ի՞նչհարցերին:

Գոյականի հոգնակի թիվը ցույց է տալիս նույն տեսակի մեկից ավելի առարկաներ և պատասխանում է ովքե՞ր, ինչե՞ր հարցերին:

Գոյականի հոգնակի թիվը կազմվում է երկամ ներ մասնիկներով:

Միավանկ գոյականների հոգնակին կազմվում է եր մասնիկով:

Աչք –աչքեր

Սագ –սագեր

Տանձ – տանձեր

Երգ – երգեր

Գորգ – գորգեր

Բացառություն են կազմում մարդ և կինմիավանկ բառերը:

Մարդ – մարդիկ

Կին – կանայք

Բազմավանկ գոյականների հոգնակին կազմվում է ներ մասնիկով:

Նամակ – նամակներ

Ասեղ – ասեղներ

Այգի – այգիներ

Ձմերուկ – ձմերուկներ

Ն տառով վերջացող բազմավանկ գոյականների հոգնակի թիվը գրվում է կրկնակի ն-ով (նն), քանի որ բառավերջի ն-ին ավելանում է ներ մասնիկը:

Սեղան – սեղաններ

Հին հայերենում կան միավանկ գոյականներ, որոնք բառավերջում ունեցել են ն հնչյունը: Այդ բառերի հոգնակի թիվը կազմելիս ն հնչյունը վերականգնվում է:

Ձուկ (ն) – ձկներ

Դուռ (ն) – դռներ

թոռ (ն) – թոռներ

լեռ (ն) – լեռներ

գառ (ն) – գառներ

Կան գոյականներ, որոնք հոգնակի թիվչունեն:

Ձյուն, նավթ, եղյամ, հրճվանք, գրագիտություն, վազք, նկարչություն….

Առաջադրանքներ

  1. Տրվածբառերը դարձրու հոգնակի՝ ավելացնելով —եր կամ —ներ վերջավորությունը, օրինակ՝ սեղան-սեղաններ։

պարան, սեղան, սիրտ, շուն, գիրք, դասարան, գետ, բառարան

Պարաններ, սեղաններ, սրտեր, շներ, գրքեր, դասարաններ, գետեր, բառարաններ

16․ Դուրս գրի՛ր հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրո՛ւ հոգնակիի վերջավորությունը:

Սեղան, կախիչ, մարդիկ, հանելուկներ, մատներ, կապիկներ, ժամացույցներ, դաս, կաշիներ, լարեր, պատուհաններ, նախագահներ, տնակներ, հոգիներ:

Հանելուկներ, մատներ, կապիկներ, ժամացույցներ, կաշիներ, լարեր, պատուհաններ, նախագահներ, տնակներ, հոգիներ

14․ Բառերը դարձրո՛ւ հոգնակի և խմբավորի՛ր:

Դաս, գրիչ, լուր, քար, վագր, տղա, ցուցատախտակ, կողմնացույց, հուշ, մազ, լեզու, կակաչ, փայտ, աչք:

եր-ով վերջացողներ-Դասեր, լուրեր, քարեր, վագրեր, հուշեր, մազեր, փայտեր, աչքեր

ներ-ով վերջացողներ-գրիչներ, ցուցատախտակներ, կողմնացույցներ, լեզուներ, կակաչներ

  1. Կազմի՛ր գոյականների հոգնակին:

Տառ – տառեր

Գառ –գառներ

Գառնուկ – գառնուկներ

Բառ –բառեր

լեռ –լեռներ

ժայռ –ժայռեր

ձեռք – ձեռքեր

ձեռնոց – ձեռնոցներ

հարս – հարսներ

խոտ – խոտեր

ոտք – ոտքեր

մուկ – մկներ

ձուկ – ձկներ

ձմերուկ – ձմերուկներ

արմատ – արմատներ

թոռ – թոռներ

աթոռ – աթոռներ

դուռ – դռներ

Կարդա՛ և իմացի՛ր:

Նախադասության մեջ գոյականը կարող է հանդես գալ տարբեր ձևերով: Գոյականի փոփոխությունը նախադասության մեջ կոչվում է հոլովում:

Գոյականի անփոփոխ ձևը նրա ուղիղ ձևն է:

Գոյականի թեք ձևերը նրա փոփոխված ձևերն են:

Ը և ն վերջավորությունները գոյականի ձևը չեն փոխում:

Առաջադրանքներ

  1. Գոյականի թեք ձևերը դարձրո՛ւ ուղիղ:

Երկնքի, ծերունու, տան, քրոջ, տարվա, առվի, խմբում, սրտից, մոր, ծաղկով, փշատենու, գարնան, մանկության, տիրոջ, շարժման, թփի:

Երկինք, ծերունի, տուն, քույր, տարի, առու, խումբ, սիրտ, մայր, ծաղիկ, փշատենի, գարուն, մանկություն, տեր, շարժում, թուփ

  1. Փակագծում գրված բառը համապատասխանեցրու նախադասությանը։

Պապիկի ( այգի) այգում աճում էին բազմաթիվ պտղատու ծառեր։

Պապիկը ( աղբյուր) աղբյուրից սառը ջուր խմեց։

Պապիկը անչափ սիրում է իր ( թոռնիկներ) թոռնիկներին:

19․ Փակագծում գրված բառըհամապատասխանեցրունախադասությանը։

Արագած ( լեռ) լեռը քառագագաթ է։

Արագած լեռը կոչվել է Արա ( թագավոր) թագավորի անունով։

Արագածի ( լանջեր) լանջերը հոսում են սառնորակ աղբյուրներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով