Վարդը🌹

Վ. Գյոթե

թարգմանությունը՝ Հ. Թումանյանի

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.— Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին.
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.

Փուշը նրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:

Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ: Վազեց մոտիկ ու ասաց քեզ կպոկեմ, բայց վարդը ասաց, որ կծակի։ Տղան պոկեց և փուշը ծակեց։ Բայց դա չօգնեց քնքուշ վարդին

2.  Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ.

ա. կարմիր վարդ

բ. քնքուշ վարդ

գ. փշոտ վարդ

դ. դաշտային վարդ

3. Գրի՛ր ու նկարիր քեզ դուր եկած հատվածը:

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.

4. Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ:

Ամբողջ բանաստեղծության համար կնտերի կանաչ գույնը, որովհետև ամբողջը տեղի է ունենում բնության մեջ։

5. Հորինի՛ր:

ա. Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն:

Վարդը փշեր ունի, որպեսզի իրեն չքաղեն։

բ. Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն:

Փշերը վարդեր ունեն, որ պաշտպանեն վարդին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով