Ձյուն

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,0

Ծաղիկները մտել են քուն,

Հողն է նրանց անկողին:

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝

Ծաղիկները չարթնանան,

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,

Ծաղիկները մտել են քուն,

Ծաղիկները ցրտահար:

Հարցեր և առաջադրանքներ

1. Բանաստեղծության կրկնվող տողերը ընդգծի՛ր:

2. Ի՞նչն էր ծաղիկներ անկողինը:

Ծաղիկների անկողինը հողն էր։

3. Ինչպե՞ս պետք է ձյունը ծածկի ծաղիկներին: Դո՛ւրս գրիր այդ տողերը:

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝

Ծաղիկները չարթնանան։

Continue reading »

Բանավոր մաթեմատիկա

1. Եվան, փազլի 4 կտորները ճիշտ շարելով, ստացավ  հաշվարկի գործողություն պարունակող ուղղանկյուն, (տե՛ս նկարը)։ Գտի՛ր ստացված արտահայտության արժեքը:

Continue reading »