Կանաչ Ախպերը

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։

Առաջադրանքներ

  • Ուշադի՛ր կարդա բանաստեղծությունը։

  • Ո՞ւմ է դիմում հեղինակը։

Հեղինակը դիմում է Կանաչ Ախպորը

  • Տարվա ո՞ր եղանակն է կերպավորված բանաստեղծության մեջ։

Տարվա գարուն եղանակը։

  • Ըստ հեղինակի ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։ Դո՛ւրս գրիր համապատասխան տողերը։

Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․

  • Ըստ քեզ ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։

Թռչուններ, ծաղիկներ, երգեր։

  • Ի՞նչ տրամադրություն է հաղորդում բանաստեղծությունը։ Ի՞նչ գույնով կներկեիր այն։

Կներկեի կանաչ գույնով

  • Նկարի՛ր բանաստեղծության հերոսին։
  • Գարնանային մի հրավեր էլ ինքդ գրի՛ր։

Գարնան աղջիկներ,

Սարի ծաղիկներ,

Վեր կացեք եկեք,

Միասին պարենք,

Միասին տոնենք։

Արևն արթուն է,

Ծառը ժպտում է

Գարուն է եկել, գարուն է բացվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով