Առաջադրանքներ

Գրի՛ր ,,ը,, տառը այն բառերում, որոնցում անհրաժեշտ է։

Նախընտրել, հանդ․․․գնել, ․․․շտապել, ․․․ըկույզ, ակ․․․նթարթ, հյուրընկալ, զրուցընկեր, ճեպ․․․նթաց, խոչ․․․նդոտ, սր․․․ընթաց, օրըստօրե, դասընթաց, ․․․ընթերցարան, ընկճվել, ակ․․․նհայտ, որոտընդոստ, նորընտիր, գույն․․․զգույն, ․․․զբոսանք, չըմբռնել, լուսընկա, անընդմեջ, ակընկալել, հատընտիր, ձկ․․․նկիթ, ինքնըստինքյան։

Նախորդ առաջադրանքից օգտվելով` գրի՛ր բառամիջում ,,ը,, ունեցող տասը բառ։

Տրված բառերը գործածելով` կազմի՛ր բարդ բառեր։

Ընթաց-դասընթաց

Ընկեր-զրուցընկեր

Ընտիր-հատընտիր

Հիշի՛ր

Բառասկզբում ,,ը,, լսվելիս գրվում է ,,ը,,։

Բառասկզբում սպ, սկ, ստ, սփ, սթ, զբ, զգ և շտհնչյունակապակցություններից առաջ թույլ լսվում է ,,ը,, հնչյունը, բայց չի գրվում։

Օրինակ՝ սպիտակ, սկսել, ստանալ, սփոփանք, սթափվել, զբաղվել, զգոն, շտապել։

Բաղաձայնների միջև սովորաբար լսվում է ,,ը,, հնչյունը, բայց չի գրվում։ Այն կոչում ենք գաղտնավանկի ,,ը,,։

Բառամիջում ,,ը,, լսվելիս գրվում է ,,ը,, միայն այն դեպքում, երբ այն հաջորդ բառի սկզբնատառն է։

Օրինակ՝ արագընթաց-արագ-ընթաց, խաղընկեր-խաղ-ընկեր, հատընտիր-հատ-ընտիր և այլն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով