Քամին ու տերևը

Քամին տերևին դիպավ և այն ընկավ գետնին։ Տերևը բողոքեց․

— Որքա՞ն պետք է ասեմ, որ ինձ չկպչես, կորի՛ր այստեղից։ Քո պատճառով են իմ ընկերները հողի տականցել, դու նրանց գետնին ես քցում, իսկ մարդիկ տրորում են նրանց։

— Այդ ամենը հրամայել է Աշունը, եթե ես նրա հրամանը չկատարեմ նա ինձ կզրկի իմ պաշտոնից։ Դու դա հասկանո՞ւմ ես։

— Լավ, ես կգնամ և կգանգատվեմ Աշուն թագավորին։

Ճանապարհը երկար էր, դրա համար էլ տերևը հասավ երեք օր անց։ Նրան դիմավորեցին պալատի զինվորները։ Տերևը ներկայացավ թագավորին, ապա ասաց․

— Ձերդ հզորություն, խնդրում եմ այնպիսի կանոն ստեղծեք, որ մենք չանհետանանք։

— Շատ լավ, ես Ձմռանը կխնդրեմ, որ քեզ և քո ընկերներին իր փափուկ գորգով ձեզ ծածկի և դրանից հետո ձեզ չեն տրորի։

Տերևը գոհ պատասխանից վերադառնում է ու քամուն պատմում թագավորի ասածը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով