Ժայռից մասուր է կաթում

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպե՞ս կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Առաջադրանքներ

  • Ընթերցի՛ր բանաստեղծությունը՝  դուրս գրելով և բացատրելով անծանոթ բառերը։

Երկնչել-վախենալ

  • Ընթերցի՛ր ՝առանձնացնելով և բացատրելով փոխաբերությունները։

Կարմիր սարսուռ է կաթում

Կարմիր սարսուռ է տանում

  • Ո՞վ է ստեղծագործության գլխավոր հերոսը․ հիմնավորի՛ր պատասխանդ։

Գլխավոր հերոսը մասուրն է։

  • Ի՞նչ գույն ունի այս բանաստեղծությունը։ Նկարի՛ր այն միայն գույներ օգտագործելով։
  • Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած տողերը և հիմնավորի՛ր ընտրությունդ։

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Որ առուն շատ հանգիստ է հոսում և անուշ ձայն է հանում։

  • Վերլուծիր բանաստեղծության մեջ ընդգծված հատվածը։

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն վախենում է քարից,

Բայց երբ նորից վեր է բարձրանում,

Մեծ ուժ է։

  • Բացատրի՛ր հետևյալ միտքը․

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Առվի մեջ մասուր է թափվել և մասուրը առուն քշում տանում է, մասրի հետ նաև տանում է վախ հիշեցնող դող։

  • Տրված բառերի գործածությամբ, ութնյակներ / ութ տողից կազմված բանաստեղծություն/  կամ քառյակներ/ չորս տողից կազմված բանաստեղծություն/, հորինի՛ր: 

Մասուր, սարսուռ, աշուն, ուշ, փուշ, կարմիր, անուշ, մշուշ, քամի, տանի:

Աշնան անուշ մշուշում,

քամին մասուր է տանում։

Կարմիր, փշերով մասուրը

Ուշ աշնան քամին է տարել

Գետնի վրա մասուր չի մնացել։

9. Գրի՛ր ստեղծագործական շարադրություն << Մասուրի ճամփորդությունը>> վերնագրով և հրապարակի՛ր։

10. Արտահայտիչ ընթերցի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր ընթերցումդ և հրապարակի՛ր բլոգումդ։

11. Ի՞նչ գիտես մասուրի մասին։ Տարբեր աղբյուրներից օգտվելով՝ ուսումնական նյութ պատրաստի՛ր։ 

Մասրենին վարդազգիների ընտանիքի վայրի թուփ է (մինչև 1 մ բարձրությամբ), երբեմն՝ ծառանման (մինչև 3մ բարձրությամբ)։ Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են պտուղները, որոշ չափով, նաև ծաղիկները, տերևները, կեղևը և արմատը։ Հիպոկրատն է նշել, որ մասրենու պտուղները հիանալի հակաբորբոքիչ միջոց են։ Հայտնի է մասրենու 350–400 տեսակ՝ տարածված Հյուսիսային կիսագնդում, բարեխառն և մերձարևադարձային գոտիներում։ Հայաստանում հանդիպում է 31 տեսակ։ Ես մասուրի թփեր շատ եմ տեսել։ Հաճախ մարդիկ մասրենու պտուղներից պատրաստում են օգտակար թեյ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով