ԵՐԿՐԱԳՆԴԻ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԵՐԸ🌍

Երկրագունդն ունի տարբեր ոլորտներ` ջրոլորտ, քարոլորտ, մթնո­լորտ, կենսոլորտ: Ջրոլորտը Համաշխարհային օվկիանոսն է՝ լճերով, գետերով և այլ ջրավազաններով: Նա գրավում է երկրագնդի մակերևույթի մեծ մասը: Քարոլորտը բարդ կազմ ունեցող պինդ ոլորտ է, ո­րում գերակշռում են այն քիմիական տարրերը, որոնք առաջացնում են հանքային ապարներ, կավ և ավազ:

Մթնոլորտը կազմված է տարբեր նյու­թերի գազերից: Այս ոլորտները փոխազդում են միմյանց հետ: Ջրահոսքերով տեղափոխվում են, օրինակ, ապարների բեկորները: Ջուրր, գոլորշա­նալով, անցնում է մթնոլորտ: Մթնոլորտային ճնշման հաշվին օդր լուծվում է ջրում, անցնում է նաև քարոլորտի վերին շերտերը: Այս ոլորտների հետ անմիջականորեն կապված է կենդանի օրգանիզմներով բնակեցված կենսոլորտը: Սա րնդգրկում է երկրագնդի արդեն նշված ոլորտները: Բոլոր այս ոլորտները միասին փոխազդելով կազմում են բնությունը:

Բնությունն ամբողջական է: Եթե իրարից անջատենք ջուրը, հանքա­յին ապարները, կավը և ավազը, կամ էլ՝ օդը, ապա չենք ունենա այն, ինչ կոչվում է բնություն: Բնության այս բաղադրիչները փոխադարձ կապի մեջ են, որին մասնակից են նաև կենդանի օրգանիզմները: Բնությունը կենդա­նի օրգանիզմների բնակության վայր է: Բայց նա նաև կենդանի օրգանիզմ­ների կենսագործունեության արդյունք է:

Առաջնայինը երկրագնդի ոլորտների այդ փոխադարձ կապում Արեգակն է, որր տալիս է էներգիա: Դա շատ կարևոր է երկրագնդի կայու­նության համար:

Երկրագնդի ոլորտները փոխազդում են միմյանց հետ՝ իրականացնե­լով նաև, ինչպես գիտեք, տարբեր նյութերի շրջապտույտը: Այդ նյութերր, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, անցնում են մի ոլորտից մյուսը, մտնում կենդանի օրգանիզմներ, փոփոխվում և նորից անցնում արտաքին ոլորտ: Հետաքրքիր է այն, որ կենդանի օրգանիզմներում հանդիպում են գրեթե բոլոր քիմիական տարրերը, որոնք կան անկենդան մարմիններում:

Բնությունը մեր «տունն» է: Դա հրաշք է: Բնությունը պետք է պահպա­նել և պաշտպանել:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ի՞նչ է բնությունը:

Բնությունը մենք ենք, կենդանիները, բույսերը, գետերն ու լճերը և օվկիանոսները։

  • Ի՞նչ դեր ունի Արեգակը երկրագնդի ոլորտների փոխադարձ կա­պում:

Արեգակը բոլոր ոլորտներին էներգիա է փոխանցում։

  • Կարո՞ղ եք բերել երկրագնդի ոլորտների փոխադարձ կապի օրինակ:

Բոլոր ոլորտները կապված են իրար, եթե օրինակ՝ մթնոլորտն ու ջրոլորտը կապված չլինեին կյանք չէր լինի, մի կողմում ջուր չէր լինի, իսկ մյուս կողմում թթվածին։ Բոլոր ոլորտները իրար կապված

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով