ԱՄՌԱՆԸ ԻՄ ԿԱՐԴԱՑԱԾ ԳՐՔԵՐԸ📚

Ամռան ընթացքում կարդացել եմ հետևյալ գրքերը․

📕«Փոքրիկ վհուկը🧙🏻‍♀️»։ Օտֆրիդ Փրոյսլեր

Փոքրիկ վհուկը երազում էր մասնակցել և պարել մյուս վհուկների հետ ամեն տարվա Վալպուրգյան գիշերի ժամանակ, բայց վհուկները պնդում էին, որ նա դեռ շատ երիտասարդ է։

📕«Վինի Թուխը🐻 և բոլոր-բոլորը» Ալան Ալեքսանդր Միլն

Վինի Թուխն ապրում է խոր անտառում իր ընկեր Քրիստոֆեր Ռոբինի, Իա-Իայի, Կենգուի, ճստիկ Ռուի, Դնչիկի, բվեճի, վագրի և ճագարի հետ։ Թուխն ունի շատ զարմանալի արկածներ։

📕«Լինում է, չի լինում․․․» հեքիաթներ քնելուց😴 առաջ

Մեզ շատ ծանոթ հեքիաթներ, որտեղ միշտ բարին հաղթում է։

📕Կիրկիզական հեքիաթներ

Կիրկիզներն ունեն շատ հետաքրքիր և կախարդական պատմություններ։

📕«Այցելություն փերիների🧚🏻‍♀️ աշխարհ» Շիրլի Բարբերի

Լաուրա անունով աղջիկը մայրիկին պատմում է, որ ընկուզենու բնի վրա դուռ է տեսել, որ տանում է փերիների աշխարհ, բայց նա չի հավատում և ասում է, որ Դանիելին նրա փոքր եղբորը ցույց տա։

📕Իսկ այս գրքերը կարդացել եմ արդեն երկրորդ անգամ

  • Անգլիական հեքիաթներ
  • Բուլղարական հեքիաթներ
  • Ֆրանսիական հեքիաթներ
  • Անգլիական յոթ մանկագիր
  • Խնկո-ապեր, բանաստեղծություններ, առակներ
  • Հեքիաթներ հեռախոսով, Ջաննի Ռոդարի
  • Հեքիաթների մոլորակ շարք

Այս գրքերից հավանել եմ ազգային հեքիաթները։ Խորհուրդ եմ տալիս՝ դուք էլ կարդաք, որովհետև շատ հետաքրքիր տարբեր ազգերի պատմությունները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով