Թռչող կղզին🏝️

Մի ժամանակ կղզի կար։ Մարդիկ հրաշալի էին ապրում։ Բայց նրանց առաջնորդն ասում էր, որ մի շաբաթ հետո մեծ փոթորիկ է լինելու, դժբախտաբար բնակիչները չէին լսում նրան։ Օրերն անցնում էին և այդպես լրացավ վեց օրը։ Մարդիկ նայեցին երկնքին ու հիշեցին առաջնորդի խոսքերը և սկսեցին պատրաստվել, տներն ամրացնել, որ փոթորկին դիմանան և չփլվեն, բայց այդ աշխատանքը շատ ժամանակ էր նրանցից խլում։

Փոթորիկին մեկ օր էր մնացել, իսկ մարդիկ այլևս տնից դուրս չէին գալիս։ Առավոտը բացվեց և ոչ ոք չարթնացավ, իսկ շուտվանից փոթորիկը սկսել էր։ Այն տևեց հինգ օր և երբ վերջացավ, մարդիկ տեսան, որ իրենք և իրենց կղզին օդում են։ Այդ օրվանից աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ գալիս էին նավերով, որպեսզի տեսնեին տարբերվող և զարմանալի կղզին։ Մի անգամ ճանպարհորդ Մարին մեծ նավով եկավ տեսնելու կղզու տարբերությունը։ Նա ցանկացավ բաձրանալ, բայց կղզու պահակները թույլ չտվեցին։ Մարին գիտեր ինչպես կղզին իջեցնել ջրի վրա և ինչ սարսափելի բան կպատահի մարդկանց, բայց նրանք ոչ մի բառ լսել անգամ չէին ուզում։ Աղջկա գնալուց հետո պահակները հայտնեցին առաջնորդին, որ հարկավոր է տեղափոխվել մեկ ուրիշ կղզի։ Առաջնորդը համաձայնեց և այդ մարդկանցից մեկը չհեռացավ կղզուց և նա մահացավ, որովհետև ծովահենները մինչև վտանգը եկան ու կործանեցին կղզին։ Այդ օրվանից ոչ ոք չի համարձակվում այցելել կղզի և կարծում են, որ ծովահենները դեռ մնացել են կղզու վրա, իսկ հիմա կղզին չկա, բայց ծովհենները, քանի որ ծեր էին մահացան։ Կղզին արդեն չկա, որովհետև սարսափելի վտանգից հետո այն սուզվել է ջրի տակ, բայց այս պատմությունը կղզու մասին մնացել է, իսկ հիմա մարդիկ լսում են այս պատմությունը ու զարմանում և այս պատմությանը կոչում էին «Կղզու արկածները»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով