Աչքերի գանգատը

Ջաննի Ռոդարի

 Գիտե՞ք, որ աչքերն էլ են գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:

— Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը պտտվում է Երկրի շուրջը: Բայց հայտնվեցին Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը: Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում: Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում: Բայց դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:

— Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի ո՞վ է դիտելու մանրադիտակներով, աստղացույցներով:

 Հարցեր և առաջադրանքներ

  • Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Գանգատվել-բողոքել

Տրտնջալ-գանգատվել, բողոքել

Մեղք- խեղճ

Մաքուր-պարզ, զուլալ

Կենդանի էակ-շնչող օրգանիզմ

Կասկածանք-տարակուսանք, երկմտանք

  • Քո կարծիքով՝ քո աչքերն ինչի՞ց կբողոքեն:

Իմ կարծիքով աչքերս կբողոքեն, որ ես իրենց միշտ օգտագործում եմ, պետք է ձգվեն շատ հեռու, երբ նրանց մեջ օճառ է լցվում, պետք է կարդան։ Նրանք երևի շատ են ուզում հանգստանալ։

  • Իսկ ի՞նչն է ամենագեղեցիկ բանը, որ երբևէ տեսել են քո աչքերը:

Իմ աչքերի համար ամենագեղցիկ բանը, որ երբևէ տեսել են դա բնությունն է, ծաղկած ծառերը, ծաղիկները և ուրախ երեխաները։

  • Աչքերիդ անունից քո մեկ օրվա մասին պատմի՛ր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով