![](https://arega2020.edublogs.org/files/2023/04/dhyhlkerkfif-1024x550.png)
Ջաննի Ռոդարի
Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
— Ինչո՞ւ դարակները սեղան ունեն: Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
— Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:
— Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
— Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
— Ինչո՞ւ բեղերը կատու ունեն: Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ գտնի դրանց պատասխանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»: Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ: Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:
Հարցեր և առաջադրանքներ
- Նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Ուսերը թոթվել — ուսերը թափ տալ
Զանազան-բազմազան, տարբեր
Խրճիթ- գյուղական, փոքրիկ, փայտե տնակ
2. Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս:
Իմ կարծիքով Ինչուիկը թարս հարցեր էր տալիս, որովհետև նա գուլպաները թարսերես էր հագնում։
3. Քեզ համար ի՞նչն է ձանձրալի:
Ինձ համար ձանձրալին այն է, երբ ինձ հետ ոչ-ոք չի խաղում։
- Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին:
ա. — Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Դարակները սեղան ունեն, որպեսզի իրեր դնենք նրանց մեջ։
բ. — Ինչո՞ւ ձուկը պոչ ունի:
Պոչը ձուկ ունի, որպեսզի կարողանա լողալ։
գ. — Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Բեղերը կատու ունեն, որովհետև կատուն այդպիսին է։
դ. — Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում:
Ամպերը նամակ չեն գրում, որովհետև նրան հասարակ փոշու կույտեր են։
ե. — Ինչո՞ւ մորուքը դեմք ունի:
Մորուքը դեմք ունի, որովհետև այն աճում է, երբ մարդը դառնում է չափահաս։
- Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր կազմի՛ր:
—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
- Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը:
———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
———————————————————————————————————
7. Առանձնացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ կազմի՛ր: Օրինակ՝ կատու – սև կատու
———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————