Հորինուկ «Տարօրինակ բառերը»

Լինում է, չի լինում ամպերից կախված քաղաք է լինում։ Այդ քաղաքի անունը «Տարօրինակ» էր։ Այդ քաղաքում բառերը միշտ հորինում էին, օրինակ՝ արևախոտ, ծաղկատուն և այլն։ Մի արևոտ օր անծանոթ ճամփորդը այցելեց այդ երկիր։ Նա ուզում էր մի տուն գնել այդ քաղաքում։ Երբ նա գնում էր սուպերմարկետ, վաճառողը նրան հարցրեց․

— Դուք ուզու՞մ եք գնել ծաղկատուն։

— Այո՛, բայց ծաղկատունն ի՞նչ է։

— Ծաղկատունը մեր լեզվով նշանակում է ծաղիկ։

Ճամփորդը հասկացավ, թե ինչու է քաղաքի անունը «Տարօրինակ»։ Նա որոշեց տնեցիներին բերել այդ քաղաք և ապրել միասին այդ հրաշալի քաղաքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով